![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/%25D0%25AD%25D0%25BB%25D0%25BB%25D0%25BE%25D1%2580%25D0%25B0.jpg/640px-%25D0%25AD%25D0%25BB%25D0%25BB%25D0%25BE%25D1%2580%25D0%25B0.jpg&w=640&q=50)
Էլլորա
From Wikipedia, the free encyclopedia
Էլլորա, ժայռակերտ տաճարների, վանքերի ու ամրոցների համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Աուրանգաբադ քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք։ Հինդուիստական ժայռափոր քարանձավա-տաճարային ամենամեծ համալիրներից մեկն է՝ արվեստի հոյակապ աշխատանքներով, որոնք թվագրվում են 600–1000 թվականներով[1][2]: 16-րդ քարանձավն իրենից ներկայացնում է միակտոր բազալտե ժայռից փորված, մարտակառքի տեսք ունեցող Կայլաշա տաճարը, որը մոնոլիտ վեմից փորված ամենամեծ շինությունն է աշխարհում։ Այն նվիրված է Շիվա աստծուն, բայց նրա ներսում ու շուրջը կան նաև հինդու այլ դիցերի արձաններ ու փորագրաքանդակներ, ինչպես նաև հնդկական երկու մեծ էպոսներից՝ Ռամայանայից ու Մահաբհարաթայից ընտիր հատվածների արձանագրություններով քարե տախտակներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/%D0%AD%D0%BB%D0%BB%D0%BE%D1%80%D0%B0.jpg/640px-%D0%AD%D0%BB%D0%BB%D0%BE%D1%80%D0%B0.jpg)
![]() | |
Ellora Caves* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (i) (iii) (vi) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա և Օվկիանիա |
Կոորդինատներ | 20°01′35″ հս․ լ. 75°10′45″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (7֊րդ նստաշրջան) |
Համար | 243 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Չարանանդրի բլրաշարում հարյուրից ավելի բազալտափորվածքային քարանձավ կա, բայց դրանցից միայն 34-ն են բաց հանրության առաջ[3]։ Այդ երեսունչորսից տասնյոթում հինդուիստական տաճարներ են (##13-29), տասներկուսում՝ բուդդայական (##1-12), հինգում՝ ջայնիստական (##30-34)[4]: Հարևանությամբ դրանց գտնվելը վկայում է Հին Հնդկաստանում տիրապետած կրոնական հանդուրժողականության, դավանանքային ներդաշնակության մասին։
Այս տաճարներն ու վանքերը հին հնդիկները նվիրել են Բուդդային, ինչպես նաև Շիվա և Վիշնու աստվածներին։ Շինարարական աշխատանքները տևել են շուրջ չորս հարյուր տարի։ Արտահայտում են երեք կրոնների՝ բուդդայականության, հինդուիզմի և ջայնիզմի ազդեցությունը, որի հետևանքով Էլլորայում գտնվող հուշարձաններում միաժամանակ արտահայտվում են ճարտարապետության երեք ոճ։ Էլլորայի ժայռակերտ տաճարները թվով երեսունչորսն են, որոնք ձգվում են երկու կիլոմետր։ Էլլորայի տաճարներում գերիշխում է քանդակագործությունը։ Շենքերի շուրջն ու ներսում քանդակել են աստվածներ, փղեր և այլ կենդանիներ։
1983 թվականից Էլլորայի քարանձավային-ճարտարապետական-քանդակագործական համալիրն ընդկրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։