Էլիտա (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Էլիտա (իսպ.՝ Élite, ոճավորվում է՝ ELITƎ ), իսպանական դրամա թրիլլերային վեբ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Նեթֆլիքսի համար՝ Կառլոս Մոնտերոյի և Դարյո Մադրոնայի կողմից։ Այն հետևում է էլիտար միջնակարգ դպրոցի աշակերտներին և նրանց ընկերներին։ Դերերում են Մարիա Պեդրասան, Իտսան Էսկամիլյան, Միգել Բեռնարդեաուն[4], Միգել Էռանը, Խայմե Լորենտեն, Ալվարո Ռիկոն, Արոն Պիպերը, Մինա Էլ Համանին, Էսթեր Էքսպոսիտոն, Օմար Այուսոն, Դանա Պաոլան, Խորխե Լոպեսը և Քլաուդիա Սալասը։ Նախկինում նկարահանված դերասաններից շատերը նկարահանվել էին Նեթֆլիքսի այլ գործերում, որոնք արտադրվել կամ տարածվել են Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։
Էլիտա | |
---|---|
Ժանր | թրիլլեր հեռուստասերիալ, դեռահասական դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Կառլոս Մոնտերո և Դարիո Մադրոնա |
Երկիր | Իսպանիա |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ռամոն Սալասար, Դանի դե լա Օրդեն[1], Խորխե Տորեգրոսա[1], Սիլվիա Կեր[1] և Էդուարդո Չապերո-Ջեքսոն[1] |
Գլխավոր դերերում | Դանա Պաոլա, Մարիա Պեդրասա, Միգել Էռան, Իտսան Էսկամիլյա, Խայմե Լորենտե, Միգել Բեռնարդեու, Ալվարո Ռիկո, Օմար Այուսո, Արոն Պիպեր, Քլաուդիա Սալաս, Ժեորժինա Ամորոս, Էսթեր Էքսպոսիտո, Խորխե Լոպես, Սերխիո Մոմո, Լեյտի Սենե, Կարլա Դիաս, Մարտինա Կարիդի, Մանու Ռիոս, Պոլ Գրանչ, Վալենտինա Սեներե[2], Ալեքս Մոններ[3], Իրիա դել Ռիո, Շանի Ատիաս[1], Լոլա Մարսելի[1], Կառլոս Օլալյա[1], Քևին ՄակՀեյլ[1], Դանի Մանտերո[1], Իչամ Մալայո[1], Անդրե Լամոլյա[1], Կառլոտո Կոտա[1], Վիկտորիա Աբրիլ[1], Լոլես Լեոն[1], Գիլյերմո Կամպրա[1] և Նուրիա Պրիմս[1] |
Երաժշտություն | Լուկաս Վիդալ |
Պատմվածքի վայր | Մադրիդ |
Եթերաշրջանների քանակ | 7 |
Սերիաների քանակ | 56 |
Էկրաններին է | հոկտեմբերի 5, 2018-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Առաջին եթերաշրջանի բոլոր սերիաները թողարկվել են Նեթֆլիքսում 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, մինչդեռ երկրորդ եթերաշրջանը թողարկվել է ամբողջությամբ՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հեռուստասերալը դրական արձագանքների է արժանացել։ Երրորդ եթերաշրջանը թողարկել 2020 թվականի մարտի 13-ին։ Նեթֆլիքսը նախատեսում է նաև չորրորդ և հինգերորդ եթերաշրջանների թողարկումը։
«Էլիտան» ուսումնասիրում է պատանեկան դրամաների հետ կապված հասկացությունները, բայց նաև ներկայացնում է ավելի առաջադեմ խնդիրներ և այլ կողմեր։ Դրանք ներառում են բազմաթիվ բազմազան սեռական թեմաներ։ Կառուցվածքային առումով սերիալում օգտագործվում են առաջխաղացման սյուժե, յուրաքանչյուր եթերաշրջանի առեղծվածները քանդելով պատմվածքների և դրդապատճառների կառուցման համադրությամբ, և դրանից հետո հարցաքննություններ ու հետաքննություններ (բոլորն էլ անցկացնում են նույն կրկնվող ոստիկանի կողմից, որը խաղացել է Աինոա Սանտամարիան)։