Էլիզաբեթ Նեյ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանցիսկա Բերնարդինա Վիլհելմինա Էլիզաբեթ Նեյ (գերմ.՝ Franzisca Bernadina Wilhelmina Elisabeth Ney, հունվարի 26, 1833(1833-01-26)[1][2][3][…], Մյունստեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - հունիսի 29, 1907(1907-06-29)[1][2][3][…] կամ 1907[4], Օստին, ԱՄՆ[4]), գերմանական ծագմամբ ամերիկացի քանդակագործ, ով իր կյանքի և գործունեության առաջին կեսն անցկացրել է Եվրոպայում` ստեղծելով հայտնի առաջնորդների, ինչպիսիք են Օտտո ֆոն Բիսմարկի, Ջուզեպպե Գարիբալդիի, Հենրուեր թագավոր Ջորջի V-ի դիմաքանդակները։ 39 տարեկանում ամուսնու՝ Էդմունդ Մոնտգոմերիի հետ ներգաղթել է Տեխաս, որտեղ իր ներդրումն է ունեցել արվեստի զարգացման մեջ։ Տեխասում բնակվելու ժամանակաշրջանում նրա ամենահայտնի գործերից են Սեմ Հյուսթոնի և Սթիվեն Ֆ. Օստինի մարմարե արձանները։ Էլիզաբեթ Նեյի աշխատանքների մի մեծ խումբ գտնվում է Էլիզաբեթ Նեյի անվան թանգարանում, որը տեղակայված է Օստինում գտնվող նրա տուն-ստուդիայում։ Այլ աշխատանքներ կարելի է գտնել Տեխաս նահանգի Կապիտոլիումում, ԱՄՆ-ի Կապիտոլիումում և Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում։
Էլիզաբեթ Նեյ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1833(1833-01-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունստեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | հունիսի 29, 1907(1907-06-29)[1][2][3][…] (74 տարեկան) կամ 1907[4] |
Վախճանի վայրը | Օստին, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
Elisabet Ney Վիքիպահեստում |