![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/Elizabeth_Bathory_Portrait.jpg/640px-Elizabeth_Bathory_Portrait.jpg&w=640&q=50)
Էլիզաբեթ Բաթորի
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Բաթորի (հունգ.՝ ecsedi Báthory Erzsébet (-Nádasdy)) կամ Ալժբետա Բատորովա-Նադաշդ (սլովակ.՝ Alžbeta Bátoriová-Nádasdy; օգոստոսի 7, 1560, Նյուիրբատոր, Հունգարիայի թագավորություն ֊ օգոստոսի 21, 1614, Չեյտե ամրոց, Հունգարիայի թագավորություն)[2], անվանել են նաև Չեյտեի պանի կամ Արյունոտ կոմսուհի, հունգարացի կոմսուհի հայտնի Բաթորի ընտանիքից, որը հայտնի է մի շարք երիտասարդ աղջիկների սպանություններով։
Էլիզաբեթ Բեթորի ecsedi Báthory Erzsébet (hu) | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1560 |
Ծննդավայր | Նիրբատոր, Հունգարիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1614 |
Մահվան վայր | Չախտիցյան դղյակ, Հունգարիայի թագավորություն (այժմ՝ Սլովակիա) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հունգարացի |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Ֆերենց Նադասդի |
Ծնողներ | հայր՝ Խորխե Բատորի, մայր՝ Anna Báthory? |
Երեխաներ | Graf Pál Nádasdy de Nádasd et Fogarasföld?[1] և Katalin, Gräfin Nádasdy de Nádasd et Fogarasföld?[1] |
![]() |
Բաթորին ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ սպանություններ կատարած կինը[3], թեև նրա զոհերի ճշգրիտ քանակը հայտնի չէ։ Կոմսուհին իր 4 ծառաների հետ մեղադրվեց 1585-1610 թվականներին հարյուրավոր աղջիկների կտտանքների ենթարկելու և սպանելու մեջ[4]։ Դատի ընթացքում պարզված զոհերի քանակը հասավ 650-ի։ Այդուհանդերձ, այս թիվը վերցված է Ժուժաննա անունով մի կնոջ կատարած հայտարարությունից․ ըստ վերջինիս՝ 650 թիվը նա գտել էր Բաթորիի գրքերից մեկում, որտեղ կոմսուհին պահում էր իր զոհերի ցանկը։ Այս ցանկը գտնելուց հետո Ժուժաննան դրա մասին հայտնեց Յակով Սիլվաշիին, սակայն այդ գիրքն այդպես էլ չգտնվեց և չարծարծվեց Սիլվաշիի հարցաքննություններում[5]։ Չնայած Էլիզաբեթի դեմ եղած բոլոր փաստարկներին՝ ազդեցիկ ընտանիքը թույլ չտվեց, որպեսզի Արյունոտ կոմսուհին դատարանի առջև կանգնի։ 1610 թվականի դեկտեմբերին Բաթորին բանտարկվեց հունգարական Չեյտե ամրոցում, որտեղ կոմսուհուն զմռսեցին մի սենյակում, որտեղ էլ վերջինս 4 տարի անց մահացավ[6]։
Բաթորիի սերիական սպանությունների և դաժանության մասին վկայում են ավելի քան 300 վկաները և տուժածները, ինչպես նաև իրեղեն ապացույցները և արդեն մահացած, մահացող և փակի տակ գտնվող աղջիկների այլանդակված մարմինները, որոնց գտել են կոմսուհու ձերբակալման ժամանակ։ Նրան վերագրվող վամպիրության պատմություններն (ամենահայտնիներից մեկը պատմում էր, որ կոմսուհին լոգանք էր ընդունում կույսերի արյունով, որպեսզի պահպանի իր երիտասարդությունը) ի հայտ են եկել Բաթորիի մահից շատ տարիներ հետո և հավաստի չեն համարվում։ Արյունոտ կոմսուհու պատմությունն ազգային ֆոլկլորի մի մասն է դարձել, որը հայտնի է մինչ օրս[7]։