ծագումով հրեա ավստրիացի, բուլղարացի, բրիտանացի գրող, դրամատուրգ, մշակութաբան, սոցիալական մտածող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակ From Wikipedia, the free encyclopedia
Էլիաս Քանետտի (անգլ.՝ Elias Canetti, հուլիսի 25, 1905[1][2][3][…], Ռուսե, Բուլղարիա[4] - օգոստոսի 14, 1994[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ծագումով հրեա ավստրիացի, բուլղարացի, բրիտանացի գրող, դրամատուրգ, մշակութաբան, սոցիալական մտածող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով» (1981)։
Էլիաս Քանետտի անգլ.՝ Elias Canetti | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1994[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Ֆլունտերն գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, ասացվածքների հեղինակ, դրամատուրգ, քիմիկոս և ակնարկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Բուլղարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Auto-da-Fé? և Tongue Set Free? |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Վեզա Քանետտի[9] |
Elias Canetti Վիքիպահեստում |
Ծնվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում, որը Դանուբի մոտ էր և ողջ կյանքում պահպանել է բուլղարական քաղաքացիությունը։ Ծագումով հրեական (սեփարդական) ընտանիքից էր, որտեղ խոսում էին լադինոյով։ Նրա հայրական կողմից նախնիները Ռուսե էին եկել Օսմանյան կայսրության Ադրիանապոլիս քաղաքից[10]։ Մանկությունը և պատականեկությունն անցել են Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում։
Էլիասի հայրը՝ Ժակ Քանետտին, գործարար էր, ինչպես և պապը, որոնք զբաղվում էին առևտրային շինարարությամբ[11]։ Մայրը՝ Մաթիլդան, իսպանական հրեաների հնագույն Արդիտտի տոհմից էր, որոնք 18-րդ դարի սկզբին Ռուսեում հիմնել էին հրեական գաղութ։ Էլիասն ընտանիքի երեք որդիներից ավագն էր[10]։
Իր մանկության տարիներից 1905-1911 թվականները Քանետտին անցկացրել է Ռուսեում, սակայն հետո ընտանիքը տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ հայրը միացել է կնոջ եղբայրների բիզնեսին։ 1912 թվականին հայրը հանկարծակի մահացել է, և Էլիասի մայրը երեխաների հետ տեղափոխվել է սկզբում Լոզան, ապա՝ Վիեննա։ Վիեննայում նրանք ապրել են մինչև տղայի 7 տարին լրանալը։ Մայրը պնդում էր, որ նա խոսեր գերմաներեն, սակայն նա խոսում էր լադինո, ֆրանսերեն և անգլերեն. վերջին երկուսը նա սովորում է Բրիտանիայում ուսանելու տարիներին։ Հետո նրանք տեղափոխվել են Ցյուրիխ, որտեղ ապրել են 1916-1921 թվականները, իսկ հետո՝ Ֆրանկֆուրտ, որտեղ բնակվել են մինչև 1924 թվականը, և Քանետտին ավարտել է դպրոցը։
1924 թվականին նա տեղափոխվել է Վիեննա՝ ուսանելու քիմիա։ Սովորելու տարիներին ավելի շատ հետաքրքրվել է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Երբ Քանետտին ընդունվել է Վիեննայի գրական խմբակ, սկսել է ինքը ևս գրել։ Ձախ հայացքների կողմնակից լինելով՝ մասնակցել է 1927 թվականի հուլիսյան ապստամբությանը, ցույցերի է մասնակցել, երբ գրքեր են այրել։ Դա նրան այնքան է տպավորել, որ նա բազմիցս հիշատակել է դա իր ստեղծագործություններում[12]։ 1929 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը, սակայն այդպես էլ երբեք չի աշխատել որպես քիմիկոս։
Վիեննայում նա նաև հաճախել է սատիրիկ Կառլ Կրաուսի դասախոսություններին։ Այդ ժամանակ նա սկսել է նյութեր հավաքել ամբոխի ֆենոմենի ուսումնասիրության համար։ Նա ընդարձակել իր ծանոթների շրջանակը, սակայն հնարավորինս հեռու է մնացել պահպանողականների շրջանից։ 1928 թվականին այցելել է Բեռլին, որտեղ գրել է «Հարսանիք» դրաման, իսկ հաջորդ տարի՝ «Սնափառության կատակերգություն»։
Որպես գերմանալեզու գրող՝ Քանետտին 1981 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով»։ Նա առաջին հերթին հայտնի է իր մանկության և մինչանշլյուսյան Վիեննայի մասին ինքնակենսագրական եռապատումով (Die Gerettete Zunge, Die Fackel im Ohr, and Das Augenspiel), մոդեռնիստական Auto-da-Fé (Die Blendung) վեպով և «Ամբոխ և իշխանություն» հետազոտությամբ, որտեղ քննել է ամբոխի վարքը՝ որպես մարդու գործունեության դրսևորում՝ սկսած ամբոխի բռնությունից մինչև կրոնական հավաքույթներ։
1934 թվականին ամուսնացել է Վեզա (Վալենտինա) Տոբներ-Կալդերոնի (1897–1963) հետ։ Կինը նրա համար մուսա էր և գրական օգնական։ Սակայն Քանետտին ազատ կապեր ուներ նաև այլ կանանց հետ։
1938 թվականին Անշլյուսի հետ կապված՝ հեռացել է Փարիզ, ապա՝ Լոնդոն։ Այնտեղ նա ձեռք է բերել բազում ծանոթներ։ Խոսում են, օրինակ, նրա և Այրիս Մյորդոկի հարաբերությունների մասին[13]։ Բրիտանիայում նա 20 տարի զբաղվել է «Ամբոխ և իշխանություն» աշխատության վրա։ 1952 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։
1963 թվականին մահացել է Քանետտիի առաջին կինը։ Երկրորդ անգամ ամուսնացել է Հերա Բուշորի (1933—1988) հետ, որից 1972 թվականին ունեցել է Յոհաննա դստերը։
Կյանքի վերջին տարիները Քանետտին անցկացրել է Ցյուրիխում։ Այնտեղ նա զբաղվել է ինքնակենսագրություն գրելով, որի առաջին հատորը նվիրված էր մանկությանն ու պատանեկությանը, հրատարակվել է «Փրկված լեզու» վերնագրով։ Ինքնակենսագրության հրատարակումը հաջող էր, սակայն նա այդպես էլ հարցազրույց չտվեց նույնիսկ Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո։ Ցյուրիխում մահացավ և՛ կինը 1988 թվականին, և՛ հենց գրողը 1994 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.