![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/%25CE%2595%25CE%25BB%25CE%25B5%25CF%2585%25CE%25B8%25CE%25AD%25CF%2581%25CE%25B9%25CE%25BF%25CF%2582_%25CE%2592%25CE%25B5%25CE%25BD%25CE%25B9%25CE%25B6%25CE%25AD%25CE%25BB%25CE%25BF%25CF%2582.jpg/640px-%25CE%2595%25CE%25BB%25CE%25B5%25CF%2585%25CE%25B8%25CE%25AD%25CF%2581%25CE%25B9%25CE%25BF%25CF%2582_%25CE%2592%25CE%25B5%25CE%25BD%25CE%25B9%25CE%25B6%25CE%25AD%25CE%25BB%25CE%25BF%25CF%2582.jpg&w=640&q=50)
Էլեֆթերիոս Վենիզելոս
From Wikipedia, the free encyclopedia
Էլեֆթերիոս Կիրիակու Վենիզելոս (հուն.՝ Ἐλευθέριος Κυριάκου Βενιζέλος, օգոստոսի 23, 1864(1864-08-23)[1][2], Mournies, Eyalet of Crete[5] - մարտի 18, 1936(1936-03-18)[3][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), հույն պետական և քաղաքական գործիչ, լրագրող, թարգմանիչ, իրավաբան և հեղափոխական 1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35 թվականներին ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Վենիզելոսի ջանքերով Բալկանյան պատերազմների (1912-13) հետևանքով Հունաստանին են վերամիավորվել Կրետե կղզին, Թրակիայի և Մակեդոնիայի որոշ տարածքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձգտել է Հունաստանին վերադարձնել թուրքերի գավթած Փոքր Ասիայի հունական տարածքները։ 1935 թվականի մարտին Կրետեում հակամիապետական ապստամբության պարտությունից հետո փախել է արտասահման։
Էլեֆթերիոս Վենիզելոս | |
Ελευθέριος Βενιζέλος | |
![]() | |
Հունաստանի վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 1910-15, 1917-20, 1924 1926-32, 1933-35 |
---|---|
Կուսակցություն՝ | Լիբերալ |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 23, 1864(1864-08-23)[1][2] |
Ծննդավայր՝ | Մուռնի (այժմ՝ Էլեֆթերիոս Վենիզելոս), Կրետե կղզի, Օսմանյան Կայսրություն |
Վախճանի օր՝ | մարտի 18, 1936(1936-03-18)[3][1][2][…] (71 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Փարիզ, Ֆրանսիա |
Ամուսին ՝ | Maria Venizelou?[4] և Հելենա Շիլիզզի[4] |
Երեխաներ՝ | Կիրիակոս Վենիզելոս Սոֆոկլիս Վենիզելոս |
Հայր՝ | Kyriakos Venizelos? |
Մայր՝ | Stiliani Ploumidaki? |
Պարգևներ՝ | |
![]() |
Թուրքական բռնապետության դեմ պայքարում Վենիզելոս հետևողականորեն ձգտել է հայ-հունական համագործակցության։ 1913 թվականին Հունաստանից զգալի քանակությամբ զենք է ուղարկել Զեյթուն՝ հայերին օգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918) հետո հայ-հունական հարաբերությունները Վենիզելոսի նախաձեռնությամբ սերտացել են քաղաքական և հասարակական բնագավառներում։
Մեծ ջանքեր է գործադրել 1919 թվականին պատմական Պոնտոսի տարածքում հիմնվելիք հունական պետության և Հայաստանի Հանրապետության ֆեդերացիա ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանները միացյալ ուժերով պաշտպանելու համար։