Էլեկտրայի բարդույթ
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրայի բարդույթ, հոգեվերլուծության հասկացություն է, բարդույթ, որն առաջանում է աղջիկների մոտ, հոր և մոր հետ հարաբերություններում, էդիպյան բարդույթի համակերպը։
Համաձայն հոգեվերլուծության տեսության, Էլեկտրայի բարդույթը բնութագրվում է որպես աղջիկների անգիտակցական ձգտումը սեփական հոր, ատելությունը մոր նկատմամբ, և մրցակցությունը նրա հետ հոր ուշադրության համար, այն զարգանում է ֆալուսային զարգացման փուլում։ Բարդույթն անվանել են Արգոսի թագավոր Ագամեմնոնի դստեր՝ դիցաբանական Էլեկտրայի անունով, ով վրեժ է լուծել մորից, հոր սպանության համար։
Հասկացությունն առաջարկվել է Կարլ Գուստավ Յունգի կողմից՝ 1913 թվականին, աշխատանքի մեջ[1]։ Ֆրոյդը գտնում էր, որ «Էլեկտրայի բարդույթ» տերմինը ընդգծում է որդի-մայր, դուստր-հայր հարաբերությունների նմանությունը, և չնայած կարծում էր, որ էդիպյան բարդույթի տեսությունը ամբողջությամբ տարածվում է տղաների վրա, նախընտրեց խոսել երկու սեռերի էդիպյան բարդույթի մասին, իսկ «Էլեկտրայի բարդույթը» հայտարարեց անիմաստ հասկացություն, հնարավոր է դա պայմանավորված էր Յունգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով[2]։ Շատ հոգեվերլուծաբաններ այդ հասկացությունը համարում են հնացած և նախընտրում են խոսել էդիպյան բարդույթի կանացի տարբերակի մասին։