Էլեկտրա
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրա (հին հունարեն՝ Ἠλέκτρα), հին հունական դիցաբանության մեջ Ագամենոնի և Կլիթեմնեստրայի դուստրը՝ հունական ողբերգությունների սիրված հերոսուհին։ Պատանեկության տարիներին ականատես է եղել հոր սպանությանը մոր և նրա սիրեկանի՝ Էդիպի կողմից։ Կարողացել է կազմակերպել իր փոքր եղբոր՝ Օրեսթեսի, փախուստը Միկեններից։ Կյանքի հաջորդ յոթ տարիները անցկացրել է սգի մեջ՝ չկարողանալով թաքցնել ատելությունն ու արհամարհանքը Ագամենոնի մահվան մեջ մեղավորների նկատմամբ։ Օրեսթեսի վերադառնալուց հետո վրեժխնդրությամբ է լցրել եղբորը և կարողացել է կազմակերպել մոր և Էդիպի սպանությունը։
Էլեկտրա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Laodice? |
Հայր | Ագամեմնոն |
Մայր | Կլիթեմնեստրա |
Քույր/Եղբայր | Chrysothemis?, Օրեստես[1] և Իֆիգենիա |
Ամուսին | Pylades? |
Զավակներ | Medon? և Strophius? |
Electra Վիքիպահեստում |
Էլեկտրան գլխավոր հերոս է Էսքիլեսի «Խոեֆորներ» (հուն․՝ Χοηφόροι), Սոֆոկլեսի «Էլեկտրա», Եվրիպիդեսի «Էլեկտրա» և «Օրեսթես», ինչպես նաև Լուցիուս Աննեուս Սենեկայի «Ագամեմնոն» ողբերգություններում։ Ըստ ժամանակակից գրականագետների՝ Եվրիպիդեսի ստեղցագործության մեջ զետեղված երգը, որը հանդիսանում է Էլեկտրայի պատասղանը երգչաղմբի աղջիկների խնջույքի գնալու հրավերին, համարվում է ամենատխուրներից մեկը հին հունական ողբերգության մեջ։ Ըստ Պլուտարքոսի՝ Պելեպոնեսյան պատերազմից հետո, երբ հաղթանակած կողմը որոշում էր ջախջախվաց Աթենքի ճակատագիրը, սպարտացի հրամանատարների մի մասը առաջարկում էր ոչնչացնել քաղաքը, իսկ բնակիչներին ստրկության մատնել։ Աթենքի ճակատագիրը որոշվեց ո՛չ թե ռացիոնալ, այլ էմոցիոնալ փաստարկով։ Զինվորներից մեկը երգեց Եվրիպիդեսի «Էլեկտրա» ստեղցագործության պարոդը։ Խորհրդի անդամներին հուզեց կատարումը և նրանքանհնարին համարեցին ոչնչացնել մի քաղաք, որ Հունաստանին նմանանուն հռչակավոր մարդկանց է տվել։
Էլեկտրա և Օրեսթես առասպելները մտնում են այնպիսի ստեղցագործությունների շարքերը, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանացել արևմտաեվրոպական մշակույթում։ Այս ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ դրամաներ, օպերաներ և ֆիլմեր։ Օրինակ Ժյուլ Մասնեի «Էլեգիա» ստեղծագործությունը, որը կատարել են Ֆեոդոր Շալյապինը, Էնրիկո Կրուզոն, Մոնսերատ Կաբալյեն և այլ աշխարհահռչակ երգիչներ, Շառլ Լըկոնտ դը Լիլի «Էրինի» 1873 թվականի դրամայում Էլեկտրայի տխուր երգն է։