From Wikipedia, the free encyclopedia
Էլեգիա, եղերերգ, (հունարեն՝ έλεγεία - տրտունջ), քնարական ժանրի ստեղծագործություն։ Առաջացել է Հին Հունաստանում, որտեղ այդպես էին անվանվում էլեգիկ բանաստեղծական չափով գրված բանաստեղծությունները։ Էլեգիաների մեջ կանոնավորապես իրար էին հաջորդում հեքսամետրը և պենտամետրը, որոնք միասին կազմում էին էլեգիկ երկտող։ Յուրաքանչյուր տունը նախապես կազմված էր 2 տողից։ Եղերերգը գովերգել է մարտական խիզախությունը, արծարծել քաղաքական ու բարոյական խնդիրներ, ալեքսանդրյան և հռոմեական պոեզիայում արտահայտել անհատական ապրումներ։ Հետագայում նոր երանգավորումով տարածվել է նոր ժամանակների գրականության մեջ։ Եղերերգը գրում են ժամանակակից հասարակական կյանքից դժգոհ, ներքին ողբերգություն ապրող բանաստեղծները։ Հայ գրականության լավագույն եղերերգերից են Պ․ Դուրյանի «Լճակ», «Իմ մահը», Ա․ Իսահակյանի «Օրս տրտում, սև է անցնում», Վահան Տերյանի «Աշնան մեղեդի» բանաստեղծությունները։ Երաժշտության մեջ եղերերգ են կոչվում թախծալի, վշտալի, խոհական բնույթի վոկալ և գործիքային պիեսները, օրինակ, Ա․ Պ․ Բորոդինի «Հեռավոր հայրենիքի ափերին» ռոմանսը, Ժ․ Մասնեի «Էլեգիա»-ն՝ ձայնի համար դաշնամուրի և թավջութակի ընկերակցությամբ, Պյոտր Չայկովսկու «էլեգիա»-ն՝ լարային նվագախմբի համար գրված սերենադից, Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային «Էլեգիա»-ն, Ա․ Սպենդիարյանի «Էլեգիական երգ»-ը՝ «Ղրիմի էսքիզներ»-ի առաջին շարքից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 504)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.