նեապոլցի ազնվականուհի (1450-1493), Ֆերարայի դքսուհի From Wikipedia, the free encyclopedia
Էլեանոր Նեապոլցի (անգլ.՝ Eleanor of Naples, Լեոնորա կամ Էլեոնորա Արագոնցի, հունիսի 22, 1450, Նեապոլ, Նեապոլի թագավորություն - հոկտեմբերի 11, 1493, Ֆեռարա, Duchy of Ferrara)[2], Ֆերարայի դքսուհի, Էրկոլե I դ՛Էստեի կինը։ Եղել է Ֆերարայի առաջին դքսուհին, Վերածննդի ժամանակաշրջանի մի քանի հանրահայտ անձանց մայրը, ինչպես նաև հանրահայտ քաղաքական կերպար։ Ամուսնու բացակայության ընթացքում ծառայել է որպես Ֆերարայի ռեգենտ։
Էլեանոր Նեապոլցի իտալ.՝ Eleonora d'Aragona | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1450 |
Ծննդավայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1493 (43 տարեկան) |
Մահվան վայր | Ֆեռարա, Duchy of Ferrara |
Գերեզման | Corpus Domini Monastery |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Էրկոլե դ՛Էստե, Ֆերարայի դուքս |
Ծնողներ | հայր՝ Ֆերդինանդ I, մայր՝ Իզաբելա դե Կլերմոն |
Երեխաներ | Ալֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս, Իզաբելա դ՛Էստե[1], Բեատրիչե դ՛Էստե, Ֆերանտե դ՛Էստե, Սիզիգմոնդո դ՛Էստե, Իպոլիտո դ՛Էստե և Q105659370? |
Eleanor of Naples, Duchess of Ferrara Վիքիպահեստում |
Էլեոնորան ծնվել է Նեապոլի թագավոր Ֆերդինանդ I-ի ու Իզաբելա դե Կլերմոնի ընտանիքում և հանդիսացել նրանց երկրորդ երեխան ու առաջին դուստրը վեց եղբայրներից ու քույրերից։ Նրա մանկության կամ կյանքի վաղ շրջանի մասին շատ բան հայտնի չէ, երբ նա հասակ էր առնում որպես Նեապոլի առաջին արքայադուստր, սակայն համարվում է, որ նա Բարիի դուքս Սֆորցա Մարիա Սֆորցայի առաջին կինն է եղել։
1473 թվականի հուլիսին ամուսնացել է Էրկոլե դ՛Էստեի հետ, որը ենթադրաբար նրա երկրորդ ամուսինն էր։ Վերջինս հայտնի էր որպես «անբարեխիղճ ու խորամանկ ղեկավար»[3], որը 1471 թվականին խորթ եղբոր մահից հետո դարձել էր Ֆերարայի դուքսը և ղեկավարելու էր մինչև 1503 թվականին իր մահը[4]։
1473 թվականի հունիսին, երբ Էլեոնորան Ֆերարա մեկնելիս անցել է Հռոմով, նրան ճոխ հյուրընկալության են արժանացրել։ Այդ ժամանակ դեռևս կարդինալ Ռոդրիգո Բորջիայի երկու զարմիկները դիմավորել են նրան[5] ու ցանկացել լավ ու երկարատև տպավորություն գործել նեապոլցի արքայադստեր վրա։ Վերջինս իր հայրիկին գրել է, որ իրեն հատկացվել է շքեղ բնակարան, որի նույնիսկ գիշերանոթը պատրաստված էր ոսկեզօծ արծաթից[6]։ Նա նաև նշել է, որ իր պատվին հանդիսավոր ճաշկերույթ է տրվել, որը տևել է վեց ժամ ու երաժշտությամբ, պարով և պոեզիայով ուղեկցվող կերակուրների անվերջ հաջորդականություն է իրենից ներկայացրել։ «Եկեղեցու գանձերն այս կերպ են վատնվում», գրել է նա զարմանքով[6]։ Ենթադրվում է, որ սա Բորջիաների կողմից կազմակերպված քաղաքական խաղ է եղել, որը նպատակ է ունեցել ստանալ արքայի բարեհաճությունն ու ավելի շատ քաղաքական իշխանություն ձեռք բերել։
Չնայած ամուսնու վատ բնավորությանը՝ ասում էին, որ Էլեոնորան ակտիվ և նվիրված կին է եղել[7]։ Նա ղեկավարել է դքսությունն ամուսնու բացակայության ընթացքում, երբ վերջինս 1482–1484 թվականների ընթացքում պատերազմում էր Վենետիկյան հանրապետության դեմ։ Նեապոլի արագոնական արքունիքում մեծանալու շնորհիվ իր հետ բերել էր բավականաչափ քաղաքական գիտելիք ու խորհուրդներ, և ցուցաբերել է առողջ բանականություն[8]։
Էլեանորը վախճանվել է 1493 թվականին՝ 43 տարեկան հասակում։ Հանգամանքներն անհայտ են, սակայն հնարավոր է, որ ձեռք բերած լիներ մի շարք հիվանդություններ։ Նրա ավագ որդին՝ Ալֆոնսոն, մորը դիտել է որպես այն կանանցից մեկը, ում համար նա ամենից շատ հոգ է տարել, և տասնյոթ տարեկանում շատ ծանր է տարել նրա կորուստը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրն ու քույր Բեատրիչեն, որին նա նույնպես չափազանց շատ էր սիրում, մահացել են այդքան երիտասարդ տարիքում, Ալֆոնսոն ամուսնությունը համարել է պարզապես ցավոտ պարտականություն, այդ պատճառով իր ապագա հարսնացուին՝ Լուկրեցիային, վերաբերվել անտարբերությամբ[9]։
Ամուսնու փոխարեն կառավարելիս որպես քաղաքական գործիչ հանդես գալով՝ շատերի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Նրանով են ոգեշնչվել այնպիսի աշխատություններ, ինչպիսին էր Անտոնիո Կորնացանոյի «Del modo di regere et di regnare» ստեղծագործությունը, որն ամբողջովին նվիրված էր Էլեոնարային[10]։ Եվ սա միակ գիրքը չէր․ Բարտոլոմեո Գոջիոյի «Da Ladibus Mulierum» («Ի փառաբանություն կանանց») աշխատությունը նույնպես նվիրված էր նրան[11][12]։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նա հովանավոր է եղել, այսինքն՝ շատ փող ու բարձր կարգավիճակ ունեցող մեկը, որը նկարչին կամ գրողին որևէ գործ է պատվիրել։ Շատ անգամ այդ աշխատանքներն ավելի մեծ քաղաքական առավելություն ստանալու փորձեր են եղել։
Պերճախոս գրող է եղել ու նամակներ գրելիս ցուցաբերել քաղաքական մեծ հմտություն։ Այս նամակների շնորհիվ ենք մենք իմանում, որ Ֆերարայի արքունիքում ավելի դրական վերաբերմունք են ունեցել կանանց հանդեպ, և որ բարեկիրթ կանայք մեծ ազդեցություն են ունեցել այնտեղ[13]։ Այդ ժամանակշրջանի կանանց համար քաղաքական խիզախության համար մեծարվելը չափազանց հազվադեպ երևույթ էր։ Նրա մեղմ բնավորությունը և ինտելեկտուալ խոսակցությունների կարիք ունենալը նպաստել են ավելի նուրբ քաղաքական ղեկավարմանը, որը տարբերվել է, օրինակ՝ Կատերինա Սֆորցայի՝ համեմատաբար ավելի դաժան ու կոպիտ կառավարումից, որն ամուսնու փոխարեն կառավարում էր Ֆորլին։ Այս երկու կանանց միջև ազգակցական կապ է եղել, քանի որ Էլեանորի դուստր Բեատրիսը ամուսնացել է Սֆորցա ընտանիքում։ Էլեանորն իր դուստրերի, մասնավորապես Իզաբելայի հետ համարվել են կանանց շրջանում նոր կարգավիճակ ունեցող ներկայացուցիչներ[14]։
Էրկոլե I դ՛Էստեն ու դքսուհի Էլեանորն ունեցել են վեց երեխա․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.