Էլասոն
From Wikipedia, the free encyclopedia
Էլասոն[3] (հուն․՝ Ελασσών[2] ή Ελασσόνα), փոքր քաղաք Հունաստանում, Օլոոսոն հին քաղաքի վայրում։ Կառուցվել է որպես ամֆիթատրոն ծովի մակարդակից 308 մետր բարձրության վրա[1], ներքին Օլիմպոսի (Κάτω Όλυμπος) արևմտյան նախալեռնային շրջանի թմբերի վրա, Լարիսայից 35 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Կատերինիից 51 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կոզանիից 56 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Սալոնիկից 105 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Աթենքից 251 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Համայնքի տնտեսական կենտրոնը։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը Լարիսա ծայրամասային միավորումում՝ Թեսալիա պերիֆերիայում։ Բնակչությունը 7338 բնկաիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2]։
Փոքր քաղաք | ||
---|---|---|
Էլասոն | ||
հուն․՝ Ελασσών | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | ՀունաստանՀունաստան | |
Համայնք | Elassona Municipality? | |
Մակերես | 102,515[1] կմ² | |
ԲԾՄ | 308[1] մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 7338[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
Հեռախոսային կոդ | 241 | |
Փոստային դասիչ | 402 00 | |
| ||
Էլասոնը զբաղեցնում է ռազմագիտական երկու ուղղություններից մեկը, որը Ֆեսալիայից տանում է դեպի Մակեդոնիա։ Էլասոնն այսօր էլ է համարվում կարևոր խճուղային հանգույցը. կենտրոնական Հունաստանից Հյուսիսային Հունաստանի ճանապարհին՝ միացնելով Լարիսա, Պիերիա, Կոզանի և Գրևեն ծայրամասային միավորումների ճանապարհները։ Քաղաքով անցնում է եվրոպական E65 երթուղու մաս համարվող Լարիսա-Կոզանի 3 ազգային ճանապարհը։ 26 ազգային ճանապարհը կապում է Էլասոնը Դեսկատիին։