From Wikipedia, the free encyclopedia
Էդվին Առլինգտոն Ռոբինսոն (անգլ.՝ Edwin Arlington Robinson, դեկտեմբերի 22, 1869[1][2][3][…], Մեն, ԱՄՆ - ապրիլի 6, 1935[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), քսաներորդ դարի ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր։ Չորս անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակով պարգևատրման։
Էդվին Առլինգտոն Ռոբինսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1869[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեն, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 6, 1935[2][3][4] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Oak Grove Cemetery[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The torrent and The night before? և The Town Down the River? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Edwin Arlington Robinson Վիքիպահեստում |
Էդվինը դժվարին մանկություն է ունեցել։ Պատանեկան տարիքից գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնցում արտահայտել է իր ափսոսանքն ու ցավը «անցյալ դարձած ամերիկյան երազանքի» առնչությամբ[7]։ Նրա ավագ եղբայրը՝ Դենը, բժիշկ էր, որն իր նյարդային հիվանդության ինքնաբուժմամբ զբաղվելով՝ լաունդանում դեղամիջոցից կախվածություն էր ձեռք բերել[8]։ Միջնեկ եղբայրը՝ Հերմանը, ամուսնացել էր մի աղջկա հետ, ում սիրահարված էր Էդվինը[9]։ Ի դեպ, այդ աղջիկը դարձել էր Էդվինի բանաստեղծական մուսան և ոգեշնչում, ոգևորում էր նրան[8][9]։ Դժվար չէ պատկերացնել, թե այդ ամուսնությունը ինչ ծանր հարված էր Էդվինի սրտին։ Եղբոր հարսանիքի օրը՝ 1890 թվականի փետրվարի 12-ին, նա փակվել է իր սենյակում և գրել “Cortège” բանաստեղծությունը՝ գանգատվելով իր դառը բախտից[10]։ Հերման Ռոբինսոնը նյութական ծանր վիճակի մեջ է ընկել, դարձել արբեմոլ և 1909 թվականին աղքատության մեջ մահացել թոքախտից[11]։ Այդ առիթով է Էդվինը գրել "Richard Cory" բանաստեղծությունը[12][13]։
Քսանմեկ տարեկանում Էդվինն ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է անգլերեն, ֆրանսերեն, անգլոսաքսոնյան լեզուներ, խորացել է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների ուսումնասիրման մեջ։ Հարվարդում ուսանելու արդեն իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում իրականացրել է իր երազանքներից մեկը. համալսարանի «The Harvard Advocate» գրական ամսագրում լույս է ընծայել "Ballad of a ship" բանաստեղծությունը, որ նրա առաջին տպագիր գործն էր։ Ընդսմին՝ ամսագրի խմբագիրն այնքան էր տպավորված, որ ուսանող բանաստեղծին հրավիրել է հանդիպման։
Հոր մահից հետո ընտանիքը պահելու հոգսն ընկել է Էդվինի ուսերին։ Սկզբնական շրջանում նա միջոցներ է հայթայթել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելով։ Իր Հերման եղբոր մահից հետո երկու անգամ ամուսնության առաջարկություն է արել հանգուցյալի այրուն ու իր առաջին նվիրական սիրուն՝ Էմմային, բայց մերժում է ստացել։ Էդվինը լքել է հայրենի Գարդինիրն ու մեկնել Նյու Յորք, որտեղ նոր ծանոթություններ է հաստատել, մտերմացել մի շարք գրողների, նկարիչների, դերասանների, մտավորականների հետ։ 1896 թվականին նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ ընդամենը հինգ հարյուր օրինակ տպաքանակով (տպագրության համար վճարել է հարյուր դոլար)։ Երկրորդ ժողովածուն՝ «Children of the Night»-ը ավելի մեծ տպաքանակով է լույս ընծայվել, ջերմորեն ընդունվել ընթերցողների կողմից։ Երիտասարդ բանաստեղծի երկրպագուների մեջ էր նաև ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Թեոդոր Ռուզվելտի որդին՝ Քերմիթը, ով Էդվին Ռոբինսոնին ներկայացրել է հորը։ Վերջինս նրան աշխատանքի է տեղավորել Նյու Յորքի մաքսատանը։
Գրականության ասպարեզում Ռոբինսոնը նորանոր հաջողություններ է ձեռք բերել, լայն ճանաչման ու հեղինակավոր գրական մրցանակների արժանացել։ Ընդ որում՝ 1920-ական թվականներին երեք անգամ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, չորս անգամ էլ ներկայացվել է Նոբելյան մրցանակով պարգևատրման։ Նրա ստեղծագործությունները համեմատել են Թոմաս Հարդիի ու Ռոբերտ Ֆրոսթի գործերի հետ[14][15]։ Կյանքի վերջին երկու տասնամյակների ընթացքում Էդվին Ռոբինսոնը հայտնվել է աչքի ընկնող մի քանի կանանց ուշադրության կենտրոնում[16], ռոմանտիկ հարաբերություններ հաստատել նկարչուհի Էլիզաբեթ Սփարհոուք-Ջոնսի հետ[17][18]։ Նա այդպես էլ չի ամուսնացել[16]։ Մահացել է քաղցկեղից, 1935 թվականի ապրիլի 6-ին, Նյու Յորքի Քորնել հիվանդանոցում[19]։ Անվանի գրողի մահից հետո Էլիզաբեթը հիշողությամբ վրձնել է նրա դիմանկարներից մի քանիսը[20]։
Էդվին Առլինգտոն Ռոբինսոնը երեք անգամ Պուլիտցերյան մրցանակի է արժանացել իր բանաստեղծական լավագույն ստեղծագործությունների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.