From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Արմիթիջ (անգլ.՝ Edward Armitage, մայիսի 20, 1817[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 24, 1896[1][2][3], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի[4] պատմական ժանրի լավագույն գեղանկարիչներից։
Էդվարդ Արմիթիջ անգլ.՝ Edward Armitage | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 24, 1896[1][2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Պոլ Դելարոշ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
ստորագրություն | |
Edward Armitage Վիքիպահեստում |
Էդվարդ Արմիթիջը ծնվել է 1817 թվականի մայիսի 20-ին Բրիտանական կայսրության մայրաքաղաք Լոնդոնում։ Աշակերտելով ճանաչված ֆրանսիացի վարպետ Պոլ Դելարոշին, Արմիտիջը ջանասիրաբար օգնեց նրան ձևավորել հանրահայտ «Մեծ նկարիչների խումբը» Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Վերադառնալով հայրենի քաղաք, Էդվարդ Արմիտիջը մասնակցեց խորհրդարանի պատերը որմնանկարներով ձևավորելու մրցույթին՝ իր «Հուլիոս Կեսարի՝ բրիտանական ափ իջնելը» (1843) և «Կրոնի ոգին» (1845) նկարներով, և ստացավ մրցանակ։ Եվս մեկ մրցանակ նրան բերեց յուղաներկերով նկարած «The Battle of Meanee» նկարը։ Ավելի ուշ անգլիական խորհրդարանի սրահներից մեկի պատին պատկերել է «Թեմզայի մարմնավորումը» ըստ Իգգի Փոփի (1852), և «Մարմիոնի մահը» ըստ Վալտեր Սքոթի (1854): 1855 թվականին Ռուսական կայսրության դեմ Ղրիմի պատերազմի ժամանակ, նա ձեռնարկեց ուղևորություն դեպի Ղրիմ, որի պտուղները եղան նրա նկարները՝ «Անգլիական գվարդիան Ինկերմանի մոտ» և «Հեծելազորի հարձակումը Բալակլավայի մոտ»։
1857 թվականին Ասսիզի իտալական քաղաքում ուսումնասիրեց Ջոտտո դի Բոնդոնեի որմնանկարները և տեղի բնությունը, որը արտացոլվեց Իսլինգտոնի կաթոլիկ եկեղեցու պատերին նրա արած գեղանկարներում։ Նրա գեղանկարներից առավել ռեալիստական բնույթ են կրում լոնդոնյան «University Hall»-ում գտնվող գործերը, ինչպես նաև հնդկական ապստամբությանը նվիրված այլաբանական ստեղծագործությունը, որ գտնվում է Լիդիսի ռատուշայում։ Այս ամենից բացի, վարպետի վրձնին են պատկանում մի շարք հիասքանչ նկարներ, որոնք արվել են յուղաներկերով։
Էդվարդ Արմիթիջը մահացել է 1896 թվականի մայիսի 24-ին Royal Tunbridge Wells-ում Քենթի կոմսությունում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.