From Wikipedia, the free encyclopedia
էդուարդ Մեյեր (գերմ.՝ Eduard Meyer, հունվարի 25, 1855[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական միություն[4][5] - օգոստոսի 31, 1930[4][1][2][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4][5]), գերմանացի պատմաբան։ Հին պատմության պրոֆեսոր Լայպցիգում (1884 թվականից), Բրեսլաուում (Վրոցլավ, 1885 թվականից), Հալլեում (1889 թվականից), Բեռլինում (1902-1923 թվականներին)։
Տարբեր սկզբնաղբյուրների (հնագիտական, վիմագրական, գրական և այլն) հիման վրա ուսումնասիրել է Հին Արևելքի (նաև Հայաստանի), Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմության հարցերը։ Հիմնական աշխատության՝ «Հին ժամանակների պատմության» (հ․ 1-5, 1884-1902) մեջ շարադրել է համաշխարհային պատմությունը՝ Արևելքի հին քաղաքակրթությունների առաջացումից մինչև մ․թ․ա․ 355 թվականը (Սիկիլիայում հույների տիրապետության անկումը)։ Թեև զգալի ուշադրություն է դարձրել տնտեսական և սոցիալական պատմությանը, Մեյերն իր շարադրանքի հիմքում դրել է քաղաքական իրադարձություններն ու պետականության պատմությունը՝ գտնելով, որ պետության ձևն է որոշում ժողովրդի ճակատագիրը։ Ժողովուրդների գաղթերն ու տեղաշարժերը համարել է պատմական զարգացման կարևոր գործոն (օրինակ, Եգիպտոսի նվաճումը հյուքսոսներից, մ․թ․ա․ 12-րդ դարի հնդեվրոպական ցեղերի գաղթերը և այլն)։ Մեյերն իր հին պատմությունը շարադրել է ցիկլիզմի և մոդեռնիզմի տեսությունների դիրքերից։ Հունաստանի պատմության հոմերոսյան ժամանակաշրջանը (մ․թ․ա․ XI-IX դդ․) բնորոշել է իբրև հուն, միջնադար, դասական ու հելլենիստական ժամանակաշրջանը (մ․թ․ա․ V-I դդ․)՝ կապիտալիզմ, իսկ Հռոմի պատմությամբ ավարտվել է հին աշխարհի կապիտալիստական զարգացումը։ Ժխտել է պատմական զարգացման առաջընթաց շարժումը՝ կապիտալիզմը համարելով հասարակության զարգացման բարձրագույն աստիճանը, որի անկումը իբր կհանգեցնի մշակույթի անկման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.