Մարի Էդուար Վայյան (ֆր.՝ Marie Édouard Vaillant, (հունվարի 29, 1840(1840-01-29)[1][2], Վյերզոն, Շեր - դեկտեմբերի 18, 1915(1915-12-18)[1][3][2][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), հայտնի նաև որպես Էդուարդ Վայյան, ֆրանսիացի ձախ թևի քաղաքական գործիչ, Փարիզի կոմունայի անդամ։

Արագ փաստեր Էդուարդ Մարի Վայյան, Ծնվել է ...
Փակել

Հայդելբերգի համալսարանում ուսանելու տարիներին (1866-1967) մտել է I ինտերնացիոնալ։ Եղել է Փարիզի կոմունայի անդամ, մտել դրա 1-ին և 2-րդ գործադիր հանձնաժողովների կազմի մեջ, ղեկավարել Լուսավորության հանձնաժողովը։ Կոմունայի պարտությունից հետո վտարանդվել է Լոնդոն, որտեղ ընտրվել է I Ինտերնացիոնալի գլխավոր խորհրդի անդամ։ Հեռակա դատապարտվել է մահապատժի, 1880 թ. ներումից հետո, վերադառնալով Ֆրանսիա, 1881 թ. ղեկավարել է բլանկիստյների կենտրոնական հեղափոխության կոմիտեն։ Միլերանականների դեմ պայքարում մերձեցել է գեդիստներին և եղել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության մեջ բլանկիսաների հետ նրանց միավորման (1901) նախաձեռնողներից։ 1905-1915 թթ.՝ ֆրանսիացի սոցիալիստական, կուսակցության (հիմնական 1905 թ.) ղեկավարներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ սոցիալ-շովինիստ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.