Էդոգավա Ռանպո
ճապոնացի գրող և գրաքննադատ / From Wikipedia, the free encyclopedia
Տարոու Հիրաին (平井 太郎, Hirai Tarō, հոկտեմբերի 21, 1894(1894-10-21)[1][2][3][…], Nabari, Միե, Ճապոնիա - հուլիսի 28, 1965(1965-07-28)[1][2][3][…], Ikebukuro, Թոսիմա, Տոկիո, Ճապոնիա), ավելի հայտնի Էդոգավա Ռանպո (ճապ.՝ 江戸川 乱歩) գրական անունով, եղել է ճապոնացի հեղինակ և գրաքննադատ, որը մեծ դեր է խաղացել ճապոնական առեղծվածային և թրիլլեր գեղարվեստական գրականության զարգացման մեջ։ Նրա վեպերից շատերը վերաբերում են դետեկտիվ հերոս Կոգորո Ակեչիին, որը հետագա գրքերում եղել է տղա հետախույզների խմբի ղեկավարը, որը հայտնի է որպես «Տղաների դետեկտիվների ակումբ» (ճապ.՝ 少年探偵団 Shōnen tantei dan)։
Էդոգավա Ռանպո ճապ.՝ 平井 太郎 | |
---|---|
Ծննդյան անուն | ճապ.՝平井 太郎 |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1894 |
Ծննդավայր | Nabari, Միե, Ճապոնիա |
Վախճանվել է | հուլիսի 24, 1965 |
Վախճանի վայր | Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | Տամա գերեզմանոց |
Գրական անուն | 江戸川乱歩 |
Մասնագիտություն | գրող, գրականագետ |
Լեզու | ճապոներեն |
Ազգություն | ճապոնացի |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Վասադա համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Murder on D Street?, Beast in the Shadows?, The Fiend with Twenty Faces? և The Demon of the Lonely Isle? |
Պարգևներ | |
Զավակներ | Ryūtarō Hirai? |
Ներշնչվել է
| |
Edogawa Ranpo Վիքիպահեստում |
Պատանեկության տարիներին Էդգար Պոյի մեծ երկրպագու էր, ուստի նրա կեղծանունը՝ Էդոգավա Ռանպո, համահունչ է ամերիկացի հայտնի գրողի անվան հետ[4][5]։ Նրա գրչանունը Պոյի անվան թարգմանությունն է[6]։
Մյուս հեղինակները, որոնք հատուկ ազդեցություն են ունեցել նրա վրա, եղել են Սըր Արթուր Կոնան Դոյլը, որի աշխատությունները նա փորձել է թարգմանել ճապոներեն Վասեդայի համալսարանում ուսանողության տարիներին, և ճապոնացի առեղծվածային գրող Ռուիկոու Կուրոիվան։