Էդմ Մարիոտ
From Wikipedia, the free encyclopedia
էդմ Մարիոտ (ֆր.՝ Edme Mariotte, 1620[1][2][3][…], Դիժոն - մայիսի 12, 1684(1684-05-12)[1][4][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ հիմնադրման օրից (1666)։ Եղել է Դիժոնի շրջակայքում գանվող վանքի քահանա։ Աշխատանքները վերաբերում են գազերի և հեղուկների մեխանիկային, ինչպես նաև օպտիկային։ 1676-ին արտածել է գազի ծավալի և ճնշման հակադարձ համեմատականության օրենքը։ Առաջինն է օգտագործել այդ օրենքը բաբոմետրի ցուցմունքով տեղանքի բարձրությունը որոշելու համար։ 1668-ին հայտնաբերել է աչքի կույր բիծը։ Նկարագրել է շատրվանների գործողությունը, հեղուկների հոսքըխողովակներով։ Հետազոտել է նաև մարմինների հարվածի երևույթը, Արեգակի և Լուսնի շուրջը երեկացող գունավոր օղակները։
Արագ փաստեր Էդմ Մարիոտ Edme Mariotte, Ծնվել է ...
Էդմ Մարիոտ Edme Mariotte | |
---|---|
Ծնվել է | 1620 |
Ծննդավայր | Դիժոն |
Մահացել է | մայիսի 12, 1684 |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրոն | Catholic? |
Մասնագիտություն | քիմիկոս, կաթոլիկ քահանա, բուսաբան և ֆիզիկոս |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Edme Mariotte Վիքիպահեստում |
Փակել