From Wikipedia, the free encyclopedia
Էդմունդ Բլեր Լեյթոն (անգլ.՝ Edmund Blair Leighton, սեպտեմբերի 21, 1852[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 1, 1922[2][3][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, որն ստեղծագործել է ռոմանտիզմի և պրեռաֆայելիզմի ոճով։
Էդմունդ Լեյթոն անգլ.՝ Edmund Blair Leighton | |
---|---|
Կեղծանուն | Edmund BlairLeighton |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1852[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 1922[2][3][1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Heatherley School of Fine Art? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Լեդի Գոդիվա |
Edmund Blair Leighton Վիքիպահեստում |
Լեյթոնը եղել է նկարիչ Չառլզ Բլեր Լեյթոնի որդին։ Սովորել է University College School-ում, ապա Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի դպրոցում։ 1885 թվականին Լեյթոնն ամուսնացել է Քեթրին Նեշի հետ, որից ունեցել է որդի և դուստր։ 1878-1920 թվականների ընթացքում նա ամեն տարի ցուցադրություն է ունեցել Թագավորական ակադեմիայում[4]։
Լեյթոնը եղել է նուրբ վարպետ՝ ստեղծելով մանրազնին աշխատած նկարներ։ Իրենից հետո օրագրեր չի թողել, և թեպետ ավելի քան քառասուն տարի ցուցադրվել է Ակադեմիայում, սակայն երբեք չի եղել դրա անդամ։
Լեյթոն ստեղծագործել է պատմական թեմաներով՝ նախընտրություն տալով Միջնադարին և Վերածննդի դարաշրջանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.