From Wikipedia, the free encyclopedia
Էդմոնդ Լեոպոլդի Լեոնովիչ (լեհ.՝ Edmund Leonowicz, 1902, Բաթում, Ռուսական կայսրություն - 1986, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լեհ ճարտարապետ-անտառաբան, Ստեփանավանի դենդրոպարկի հիմնողն ու երկար տարիներ տնօրենը։
Էդմոնդ Լեոնովիչ Edmund Leonowicz | |
---|---|
Ծնվել է | 1902 |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1986 |
Մահվան վայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ստեփանավանի դենդրոպարկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վրաստանի գյուղատնտեսական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Ստեփանավանի դենդրոպարկ |
Էդմոնդ Լեոպոլդի Լեոնովիչը ծնվել է 1902 թվականին թուրքական Օլթի քաղաքում լեհ կոմս Ստեցևիչ-Լեոնովիչի և ֆրանսուհի մոր ընտանիքում։ Մանկությունն ու երիտասարդ տարիներն անցել են Վրաստանում, որտեղ ռեալական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի ճանապարհների հաղորդակցության ինստիտուտը, ստացել անտառային ինժեների որակավորում։ Ավարտելուց հետո ուղարկվել է Հայաստան աշխատանքի։ 1932 թվականին հաստատվել է Ստեփանավանում և աշխատել դենդրոպարկում։ Աշխատանքային 50 տարիների ընթացքում Գյուլագարակի և Ստեփանավանի միջև ստեղծել է «Սոճուտ» դենդրոպարկը։ Աշխատել է մինչև 1984 թվականը։ Վախճանվել է 1986 թվականին։ Թաղված է դենդրոպարկի տարածքում[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.