![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Abigail_Adams.jpg/640px-Abigail_Adams.jpg&w=640&q=50)
Էբիգեյլ Ադամս
From Wikipedia, the free encyclopedia
Էբիգեյլ Ադամս (անգլ.՝ Abigail Adams, օրիորդական ազգանունը՝ Սմիթ, նոյեմբերի 22, 1744(1744-11-22)[1][2], Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 28, 1818(1818-10-28)[1][4][2][…], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]), ԱՄՆ առաջին փոխնախագահ և ապա երկրորդ նախագահ Ջոն Ադամսի կինը, 6-րդ նախագահ Ջոն Քուինսի Ադամսի մայրը։ Նրան բնութագրում են ԱՄՆ առաջին Երկրորդ տիկին և երկրորդ Առաջին տիկին՝ չնայած այս տիտողսները նրա ժամանակ դեռևս չէին կիրառվում։
Էբիգեյլ Ադամս անգլ.՝ Abigail Adams | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1744(1744-11-22)[1][2] |
Ծննդավայր | Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[3] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1818(1818-10-28)[1][4][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[3] |
Գերեզման | United First Parish Church |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | կոնգրեգացիոն եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Ջոն Ադամս[5] |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Սմիթ[5], մայր՝ Էլիզաբեթ Քուինսի[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին և Միացյալ Նահանգների Երկրորդ տիկին |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էբիգեյլ Ադամս Սմիթ[2], Ջոն Քուինսի Ադամս[5][2], Սյուզաննա Ադամս[2], Չարլզ Ադամս[2] և Թոմաս Բոլիսթոն Ադամս[2] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ադամսի կյանքն առավել փաստագրվածներից է առաջին տիկնանց շարքում. նա հիշվում է իր ամուսնուն գրած բազմաթիվ նամակներով, քանի որ Ջոնը Մայրցամաքային կոնգրեսի ընթացքում գտնվում էր Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ամուսինը շատ հարցերում հաճախ էր ջանում խորհուրդ տալ կնոջը, և նրանց նամակները լի են կառավարության և քաղաքականության մասին բազմաթիվ քննարկումներով։ Նամակները ծառայում են որպես Ամերիկայի անկախության պատերազմի թիկունքային ականատեսների գրառումներ։