ավստրալացի մոդել From Wikipedia, the free encyclopedia
Էբբի Լի Քերշոու (անգլ.՝ Abbey Lee Kershaw, հունիսի 12, 1987, Մելբուռն, Ավստրալիա), նաև հայտնի է, որպես Էբբի Լի, ավստրալիացի մոդել և դերասանուհի[1]։ Մի քանի հաջող տարիներից հետո, այդ թվում 2011 թվականի նորաձևության սեզոնը, V ամսագիրը կոչեց Քերշոուին սուպերմոդել[2]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էբբի Լի Քերշոու | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Ըստ Քերշոույի հիշողությունների՝ երեխա ժամանակ ինքը «մշտապես պառկած է եղել հիվանդանոցում»։ Երբ նա չորս տարեկան էր, նա մենինգիտ էր ունեցել, և ստիպված էր կատարել երկու գոտկային պունկցիա։ Նա նաև ունեցել է ծնկի ուռուցք և մի քանի կոտրվածքներ, ծառերի վրա անընդհատ մագլցման պատճառով։ Նա «մեծացել է 42 ազգության մեջ», դա բացատրելով տված հարցազրույցում նրանով, որ իրենց դպրոցում, որտեղ կար 150 երեխա, եղել է շատ բազմամշակութային[3]։ Ավելի ուշ Աբբի Լին արժանացել է հեղինակավոր ավստրալիական Girlfriend Model Search 2004 մրցույթին[4]։ Դպրոցն ավարտելուց հետո, 2005 թվականին նա տեղափոխվել է Մելբուրնից Սիդնեյ, որտեղ էլ սկսել է մոդելի կարիերան։ Քերշոուն ապրում էր 100 մետր հեռավորության վրա լողափից, և հենց այնտեղ է նրան նկատել Քեթի Ուորդը, որը բացել է նախկինում նման մոդելներին, ինչպիսիք են Միրանդա Քերը և Սամանթա Հերիսը[3][5]։ Էբբի Լին պայմանագիր է կնքել Chic Management-ի հետ մեկ շաբաթվա ընթացքում[6]։
2007 թվականին Քերշոուն NEXT մոդելավորման գործակալության հետ կնքեց պայմանագիր և մարտ ամսին տեղափոխվեց Նյու Յորք։ Դեկտեմբերի 11-ին Models.com պորտալը անվանեց նրան «Next Superstar»[7]:
Քերշոուն դեբյուտել է պոդեումում 2008 թվականին նորաձևության շաբաթում, Նյու Յորքում, հաջողեցնելով անցնել 29 շոու։ Իր առաջին նորաձևության շաբաթ Միլանում անցել է բացառիկ ցուցադրությունների Gucci-ի համար[8]։ Նույն տարվա սեպտեմբերին Էբբի Լին սայթաքել է բարձր կրունկների վրա և ընկել Նյու Յորքում Rodarte շոուի ժամանակ[9]։ Մեկ ամիս անց Փարիզում նա ուշագնաց է եղել Alexander McQueen-ի ցուցադրությանը, շատ կոշտ կաշի կորսետի պատճառով[10]։ Սակայն այդ երկու միջադեպերը չեն ազդել նրա ապագա պայմանագրերի վրա[9][10]։ 2008 թվականի նոյեմբերի 15-ին Միլանում նա առաջին անգամ դուրս է եկել միջազգային մակարդակ, հայտնվելով Victoria's Secret Fashion Show հեռուստատեսության մեջ, որտեղ նա մասնակցել է Pink Planet սեգմենտին[11]։
2008 թվականից սկսած, Քերշոուն փայլում էր Gucci-ից Flora օծանելիքի գովազդային կամպանիայում[12]։
2009 թվականին մոդելը ստիպված է եղել բաց թողնել աշնանային ցուցադրությունները վնասվածքի պատճառով[4]։ Էբբի Լին մասնակցել է բացահայտ նկարահանումներին Purple Fashion ֆրանսիական ժուռնալի համար, հրատարակված աշուն/ձմեռ 2009 սեզոնում[13]։ Ծնկի պատճառով աշնանային սեզոն 2009-ի բաց թողումից հետո, Քերշոուն նորից հայտնվել է նորաձևության շաբաթում, Միլանում, բացելով Dolce & Gabbana ցուցադրությունը։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին նա երկրերդ անգամ մասնակցել է Victoria’s Secret Fashion Show-ում, բայց այս անգամ նա ունեցել է 3 ելույթ՝ «Star Trooper», «Pink Planet» և «Enchanted Forest» սեգմենտներում[14]։
2010 թվականին Քերշոուն մեծ ուշադրություն էր դարձնում, մասնակցելով տարբեր կամպանիաներում, նկարահանումներում եւ շոուներում[15]։ 2010 թվականի մարտին հայտնի է դարձել, որ նա դառնալու է Chanel կամապիայի դեմքը աշուն/ձմեռ 2010/2011 սեզոնում։ Այդ լուրերը հայտնվել են նրանից հետո, երբ 2010 թվականի աշնանը նա փակում էր Chanel բարձր նորաձևության շոուն և բացում Chanel-ի աշուն/ձմեռ 2010/2011 սեզոնի ցուցադրումը[16]։ Նոյեմբերում նա չորրորդ անգամ դարձել է ավստրալիականVogue-ի շապիկի վրա մոդել (շապիկի վրա նրա նախորդ հայտնվումները կայացել են 2010 թվականի մարտին, 2009 թվականի մարտին և 2008 թվականի մարտին)[17]։
2011 թվականի գարնանը Էբբի Լին ինքնանկար է արել Rag & Bone կամպանիայի նոր Do-It-Yourselfճի համար, մոդելներ Ալեքսանդրա Պիվովարովայի, Էդիթ Վիլկեվիչուտի և Լիլի Օլդրիջի հետ[18]։ Նա վաստակել է 100 000 դոլար, լինելով բացառիկ Chanel մոդել[19]։
2012 թվականի հունվարին Էբբի Լին բաժանել է 5-րդ տեղը ամերիկացի մոդել Արիզոնա Մյուզի հետ՝ «50 լավագույն մոդելները, ըստ models.com-ի» ցուցակում և 21-րդ տեղը՝ նույն կայքի «Top Money Girls» ցուցակում[20][21]։
Քերշոուն հայտնվել է 2011 թվականի Numero-ի մայիսյան շապիկի վրա, որը հանել է Թոմ Մունրոն[6]։
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | դեր |
---|---|---|---|
2011 | Submission | Ջուջուցուի մարտիկ / Jiu Jitsu Fighter | |
2015 | Ռուբեն Գաթրի | Ruben Guthrie | Զոյա Հոբեք / Zoya Houbec |
2015 | Caprice | Հոլլի / Holly | |
2015 | Snowbird | Թեո / Theo | |
2015 | Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը | Mad Max: Fury Road | Անդրուրաշարժիկ / The Dag |
2016 | Եգիպտոսի աստվածները | Gods of Egypt | Անաթ / Anat |
2016 | Նեոնային դև | The Neon Demon | Սարա / Sarah |
2016 | Ամանորյա կորպորատիվ | Office Christmas Party | Սավաննա / Savannah |
2017 | Մութ աշտարակ | The Dark Tower | Տիրանա / Tirana |
2017 | Բարի գալուստ անծանոթ | Welcome the Stranger | Էլիս / Alice |
2017 | 1% | ||
2018 | Մենք՝ Սիզիֆ ենք | To the Night | Քեթի / Caty |
2018 | Էլիզաբեթ Հարվեսթ | Elizabeth Harvest | Էլիզաբեթ / Elizabeth |
Ներկայումս բնակվում է Նյու Յորքում։ Նրա ընկերների թվում են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Ֆրեյա Բեհա Էրիքսենը, Դեյզի Լոուն և Քեթրին Մաքնիլը[4]։ Նա ունի ընտանի կենդանի՝ մողես, Էննի Հոլ անունով[22]։ Նա ունի մի քանի դաջվածքներ, այդ թվում՝ ափի մեջ փոքրիկ պացիֆիկ, միջին մատի վրա՝ բու, և Երկվորյակների նշանը կոճի վրա և «truth» բառը, թաքնված ներքին շուրթի ստորին։ Նա վերջերս ավելացրել է երկու նոր դաջվածքներ փորի վրա, արված սպիտակ թանաքով։ Քերշոուն, նաև իրեն դրսևորել է, որպես նկարիչ՝ յուղաներկով նկարելով աբստրակտ նկարներ[23]։
Իր սեռական կողմնորոշման մասին նա ասում է, որ «միշտ էլ ճոճվում էր երկու կողմերում», բայց համարում է իրեն ոչ թե բիսեքսուալ, այլ «պարզապես փորձարկող»[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.