Զվորնիկ (լիճ)
լիճ / From Wikipedia, the free encyclopedia
Զվորնիկ (սերբ.՝ Зворничко језеро, բոս․՝ Zvorničko jezero), արհեստական լիճ Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին։ Առաջացել է 1954 թվականին Դրինա գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով ամբարտակ բարձրացնելու արդյունքում[3][4]: Անհրաժեշտ հարմարություններ են ստեղծված հանգստացողների, ձկնորսների, ջրային մարզաձևերով (լող, թիավարություն, ռաֆթինգ, դայվինգ, առագաստանավային սպորտ) զբաղվել ցանկացողների համար։ Հաճախակի կազմակերպվում են բայդարկաներով և կանոեներով թիավարության մրցումներ[5][5]: Լիճը համբավված է նաև նրա ջրերում ապրող հսկա լոքոներով։ 1998 թվականից սկսած՝ այստեղ ամեն տարի անցկացվում է լոքոյի որսի տոնախմբություն՝ Somovijada: Թեև ձկնորսների շրջանում համառ խոսակցություններ են պտտվում մինչև երեք հարյուր կիլոգրամանոց լոքոների մասին, բայց Զվորնիկում բռնված ամենամեծ ձուկն ունեցել է ընդամենը 87 kg (192 lb) քաշ[6]։
Զվորնիկ | |
---|---|
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Սերբիա և Բոսնիա և Հերցեգովինա |
Վարչատարածք | Զվորնիկ և Mali Zvornik? |
Երկարություն | 25 կմ և 25 մետր |
Լայնություն | 3000 մետր[1] |
ԲԾՄ | 140 մետր[1] |
Խորություն | 28 մետր և 39 մետր[1] |
Մակերես | 8,1 կմ² և 1300 հեկտար[1] |
Ծավալ | 42 խորանարդ հեկտոմետր և 126 խորանարդ հեկտոմետր[2] |
Ջրահավաքի տարածք | Դանուբի ավազան |
Լիճ հոսող գետ | Դրինա և Drinjača? |
Լճից հոսող գետ | Դրինա |