Թիավարություն
ջրային սպորտաձև / From Wikipedia, the free encyclopedia
Թիավարություն, ջրային սպորտաձև։ Լինում է 2 տեսակ՝ թիակալ ունեցող մակույկներով և անթիակալ մակույկներով։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Առաջինին պատկանում են ակադեմիական, ծովային բազմաթի մակույկներով, ժողովրդական նավակներով թիավարությունները, երկրորդին՝ բայդարկաներով և կանոեներով թիավարությունը, ջրային սլալոմը։ Առավել տարածված են ակադեմիական թիավարությունը և բայդարկայով ու կանոեներով թիավարությունը։
Ակադեմիական թիավարությունը լինում է 2 ձևի՝ զուգադիր թիակներով թիավարություն, երբ յուրաքանչյուրը թիավարում է զուգահեռ դրված 2 թիակով և հակադիր թիակներով թիավարություն, երբ յուրաքանչյուրը թիավարում է իրար հակադիր դրված մեկական թիակով։