From Wikipedia, the free encyclopedia
Զորկա Յորդանովա (բուլղար․՝ Зорка Йорданова, դեկտեմբերի 6, 1904, Սոֆիա, Բուլղարիա - սեպտեմբերի 1, 1970, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասանուհի, Բուլղարիայի ժողովրդական արտիստ։
Զորկա Յորդանովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1904 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1970 (65 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Սովորել է Դանիելայի թատերական ստուդիայում, բեմելը կայացել է 1923 թվականին ազգային թատրոնում Լեոնիդ Անդրեևի «Ապտակ ստացողը» ներկայացմամբ։ 1920-ական թվականներին Բուլղարիայի մշակույթի նախարարության կողմից գործուղվել է Վիեննա, Բեռլին, Փարիզ՝ կատարելագործելու թատերական հմտությունները։ Այնուհետև աշխատել է Վազովի անվան Սոֆիայի թատրոնում։
1931 թվականին նկարահանվել է «Անհետ գերեզմաններ» կինոնկարում։ Երիտասարդ տարիքում հիմնականում խաղացել է տանջված երիտասարդ կանանց մելամաղձոտ, ողբերգական դերեր, 1940-1950-ական թվականներին խաղացել է դրամատիկ դերեր։
Հետմահու տպագրվել են նրա հուշերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.