ջութակահար, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Զոյա Սահակի Պետրոսյան (օգոստոսի 9, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)։
Զոյա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1929 (95 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ջութակահարուհի և մանկավարժ |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Զոյա Պետրոսյանը ծնվել է Երևանում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 1953 թվականին՝ Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ 1953-1993 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1957-1962 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1962 թվականից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1983 թվականից՝ պրոֆեսոր։ 2000 թվականից աշխատել է Էջմիածնի երաժշտական դպրոցում՝ որպես խորհրդատու, 2003 թվականից հանդես է եկել Երևանի երաժշտական ուսումնարանի պետական հանձնաժողովի կազմում։
Կատարել է հայ, ռուս, վրացի և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ձայնագրվել ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ հաղորդումներում, թողարկել ձայնասկավառակներ[1][2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.