![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Flag_of_Canton_of_Solothurn.svg/langhy-640px-Flag_of_Canton_of_Solothurn.svg.png&w=640&q=50)
Զոլոթուռն
From Wikipedia, the free encyclopedia
Զոլոթուռն (գերմ.՝ Solothurn pronounced [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːlotʊrn]]] ( լսել); ֆր.՝ Soleure ; իտալ.՝ Soletta [soˈletːa]; ռոմանշ.՝ Soloturn), քաղաք Շվեյցարիայում։ Նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է և նույնանուն շրջանի միակ համայնքը։ Ընկած է Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում՝ Աարե գետի զույգ ափերին, Վայսենշտայն սարի (Յուրա լեռնաշղթա) ստորոտին։ Զբաղեցնում է 6,28 քառակուսի կիլոմետր տարածք, որի 22,6 տոկոսն է միայն օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով[3]։ Մի ժամանակ տնտեսության գլխավոր ճյուղը համարվող գյուղատնտեսությունը վերջին շրջանում զգալիորեն զիջել է իր դիրքերը. բնակիչների մեծ մասը ներկայումս զբաղված է արդյունաբերության և կրթության բնագավառներում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զոլոթուռն | |||||
շվեյց. գերմ.՝ Solothurn[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1218 թ. | ||||
Մակերես | 6,28 կմ² | ||||
ԲԾՄ | 435 մետր, 432 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲16 777 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
Հեռախոսային կոդ | 032 | ||||
Փոստային դասիչ | 4500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SO | ||||
Պաշտոնական կայք | stadt-solothurn.ch(գերմ.) | ||||
| |||||
Զոլոթուռնի մշակութային կյանքի կարևորագուն իրադարձություններն են համարվում միջազգային կինոփառատոնը (Solothurner Filmtage) և «Զոլոտուրնյան գրական օրերը (Solothurner Literaturtagen):
Քաղաքն իր անվանումն ստացել է հին հռոմեական Salodurum բնակավայրի անունից։ 1530-ից 1792 թվականներին Զոլոթուռնում է գտնվել Շվեյցարիայում Ֆրանսիայի դեսպանի նստավայրը։ Հիմնականում հենց այդ ժամանակամիջոցում էլ կառուցվել են հին քաղաքամասի՝ մինչև օրս պահպանված շինությունները, որոնց շնորհիվ Զոլոտուրնը բարոկկո ոճով կառուցված շվեյցարական միակ քաղաքի համբավ է վայելում։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Զոլոթուռնում ապրում էր 16.703 մարդ, որոնց 21.1%-ը օտարերկրացիներ էին[4]։ 1999–ից 2009 թվականն ընկած տասնամյ ժամանակամիջոցում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 4.4%[5]: