From Wikipedia, the free encyclopedia
Զլատյու Գեորգիև Բոյաջիև (բուլղար․՝ Златю Бояджиев, 22 հոկտեմբերի, 1903, Բրեզովո, Բուլղարիա - 2 փետրվարի, 1976, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, հայտնի է իր դիմանկարներով և բնանկարներով։ 20-րդ դարի բուլղարացի ամենաինքնատիպ նկարիչներից մեկն է համարվում։
Զլատյու Բոյաջիև Златю Бояджиев | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեզովո, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 2, 1976[1][5][2][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Պլովդիվ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1932) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Tseno Todorov? |
Պարգևներ | |
Zlatyo Boyadzhiev Վիքիպահեստում |
Ծնվել է 1903 թվականի հոկտեմբերի 22-ին Բրեզովո քաղաքում։ Գեղանկարչություն սովորել է Սոֆիայի Գեղագիտության ազգային ակադեմիայում՝ Ցենո Թոդորովի մոտ։ Ակադեմիան ավարտել է 1932 թվականին։
Բոյաջիևի ստեղծագործությունը բաժանվում է 2 խիստ տարբեր ժամանակահատվածների՝ մինչև 1951 թվականը և 1951 թվականից հետո։ 1951 թվականին նկարիչը ծանր կաթված տարավ և նրա մարմնի կեսն անդամալուծված էր, այնպես որ մի քանի տարի նա միայն ձախ ձեռքով էր կարողանում գրել ու գործնականում կորցրել էր խոսելու կարողությունը։
Բոյաջիևի ստեղծագործական առաջին շրջանին բնորոշ են դասական կոմպոզիցիաները, հիմնականում գյուղական բնանկարները՝ դեղնավուն երանգներով, որոնք ինչ-որ չափով հիշեցնում էին 16-րդ դարի գեղանկարչությունը։ Կաթվածից հետո նա անցնում է գրոտեսկային կերպարներին, կոմպոզիցիաներին, որոնք ներառում էին տասնյակ պատկերներ՝ կատարված էքսպրեսիոնիստ գունային գամայով։
Բոյաջիևը, ունենալով մեծ հեղինակություն, ճիշտ է արտահայտել սոցիալիստական Բուլղարիայի իրականությունը։ Պարգևատրվել է Բուլղարիայի նկարիչների միության մրցանակներով։ Մահացել է 1976 թվականի փետրվարի 2-ին Պլովդիվում։
Պլովդիվում բացվել է Բոյաջիևի թանգարանը։
Որդին՝ Գեորգի Բոյաջիևը (ծն. 1939), նկարիչ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.