From Wikipedia, the free encyclopedia
Զլատա Օգնևիչ (ուկրաիներեն՝ Злата Огневич, հունվարի 12, 1986, Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] և Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], իսկական անուն ազգանունը՝ Իննա Լեոնիդովնա Բորդյուգ), ուկրաինացի երգչուհի, ով 2013 թվականին Gravity երգով ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զլատա Օգնևիչ | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Злата Леонідівна Огнєвіч և ռուս.՝ Злата Леонидовна Огневич |
Ի ծնե անուն | ռուս.՝ Инна Леонидовна Бордюг |
Ծնվել է | հունվարի 12, 1986 (38 տարեկան) Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] կամ Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, քաղաքական գործիչ, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Best Music[3] |
Կրթություն | Կիևի Գլիերի անվան երաժշտության ինստիտուտ և Կիևի Ազգային ավիացիոն համալսարան (2008) |
Անդամակցություն | 8th Verkhovna Rada? |
Պարգևներ | |
Կայք | zlataognevich.com |
Zlata Ognevych Վիքիպահեստում |
Զլատա Օգնևիչը ծնվել է 1986 թվականի հունվարի 12-ին ռուսական Մուրմանսկ քաղաքում, սակայն իր մանկությունը անցկացրել է Ղրիմում, Ուկրաինա։
Նա իր երաժշտական կրթությունը ստացել է Ռեինգոլդ Մ. Գիլերի երաժշտական քոլեջում։
Զլատան 2010 թվականին Tiny Island երգով առաջին անգամ մասնակցել է Ուկրաինայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը։ Նա հավաքում է 30 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
2011 թվականին The Kukushka երգով Զլատան կրկին մասնակցում է Ուկրաինայի ազգային ընտրությանը և զբաղեցնում երկրորդ հորիզոնականը։
2013 թվականին Զլատան արդեն երրորդ անգամ մասնակցում է ազգային ընտրությանը և այս անգամ նրան հաջողվում է հաղթել։ Նա իր Gravity երգով ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.