![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4d/Flag_of_the_President_of_Zimbabwe.svg/langhy-640px-Flag_of_the_President_of_Zimbabwe.svg.png&w=640&q=50)
Զիմբաբվեի նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Զիմբաբվեի նախագահ (շոնա՝ Mutungamiri weZimbabwe, անգլ.՝ President of Zimbabwe), Զիմբաբվեի Հանրապետության պետության գլուխը և Զիմբաբվեի գործադիր իշխանության՝ կառավարության ղեկավարը։ Նախագահը ղեկավարում է ազգային կաբինետը և Զիմբաբվեի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարն է։
Զիմբաբվեի Հանրապետության նախագահ
շոնա՝ Mutungamiri weNyika ye Zimbabwe անգլ.՝ President of the Republic of Zimbabwe | |
---|---|
![]() Զիմբաբվեի նախագահի դրոշը | |
Տիտղոս | Նորին Գերազանցություն Պարոն Նախագահ |
Նստավայր | Նախագահական նստավայր |
Նշանակող | համաժողովրդական քվեարկություն |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի, երկու ժամկետով[1] |
Անդրանիկ պաշտոնավար | Քանաան Բանանա |
Ձևավորում | ապրիլի 18, 1980 |
Տեղակալ | Զիմբաբվեի փոխնախագահ |
Աշխատավարձ | 200,000 $ (2014)[2] |
Կայք | theopc.gov.zw |
1980 թվականի ապրիլին անկախացումից հետո երկրի առաջին նախագահն է դարձել Քանաան Բանանան, որը նախագահ է ընտրվել խորհրդարանի կողմից։ 1987 թվականին վարչապետ Ռոբերտ Մուգաբեն հասավ Սահմանադրության մեջ փոփոխությունների, որոնցով նախագահի ավելի վաղ անվանական պաշտոնը սկսեց ունենալ գործադիր իշխանության լիարժեք պաշտոն, իսկ վարչապետի պաշտոնը վերացվեց, ընդ որում հենց ինքն էլ դարձավ երկրի նախագահ։ 1987 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2009 թվականի փետրվարի 11-ը նախագահը եղել է նաև կառավարության ղեկավարը։ 2008 և 2009 թվականների քաղաքական բանակցություններից հետո վարչապետի պաշտոնը վերականգնվել է և գոյություն ունեցել մինչև 2013 թվականին երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը։ 2017 թվականի նոյեմբերին երկրի անփոխարինելի ղեկավար Մուգաբեն պաշտոնանկ է արվում զինվորականների կողմից։ Նոր նախագահ է դառնում Էմերսոն Մնանգագվան, այդ նպատակով խորհրդարանի կողմից վերականգնված առաջին փոխնախագահի պաշտոնում։
Գործող նախագահը Էմերսոն Մնանգագվան է, որը նշանակվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական տվեց 2017 թվականի պետական հեղաշրջումից հետո։
Զիմբաբվեի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։