Զեյթուն (Մալթա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զեյթուն (մալթ.՝ Iż-Żejtun), քաղաք Մալթայի հարավարևելյան մասում[4]։ 2016 թվականի վերջերին բնակչության թվաքանակը եղել է 11,218[5]։ Ավանդաբար կրում է Città Beland պատվանունը, մի տիտղոս, որ նրան շնորհել է Մալթայի ասպետների ուխտի ղեկավար (Grand Master) Ֆերդինանդ ֆոն Հոմպեշ ցու Բոլհայմը 1797 թվականին[6]։ Բնակավայրը մինչ այդ հայտնի էր Casale Santa Caterina անվանումով[7], որը տրվել էր ի պատիվ բնակավայրի և եկեղեցական ծխի հովանավոր սրբի՝ Կատերինա Ալեքսանդրիացու։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զեյթուն | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Southern Region (Nofsinhar)?[1][2] | ||||
Մակերես | 7,4 կմ² | ||||
ԲԾՄ | 60±1 մետր, 50 մետր | ||||
Բնակչություն | 11 508 մարդ (մարտի 31, 2014)[3] | ||||
Պաշտոնական կայք | zejtunlocalcouncil.com(անգլ.) | ||||
| |||||
Քաղաքի՝ միջնադարյան ժամանակներից պահպանված միջուկը՝ Bisqallin և Ħal Bisbut թաղամասերով, մնացել է իր նախկին սահմաններում և հին ու նեղ փողոցներով։ 19-րդ դարի վերջերից Żejtun կամ Casale Zeitoun[8] անվանումն է տրվել այդ երկու թաղամասերի շուրջը ձևավորված բնակավայրին։ Այն, շրջակա մի քանի գյուղակների հետ միասին, կազմավորել է Զեյթուն քաղաքը, որը կառավարվում է քաղաքագլխի և տեղական խորհրդի կողմից։ 20-րդ դարի 70-80-ական թվականներին քաղաքային տնտեսության զարգացման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ու կատարելագործման բնագավառում շեշտակի տեղաշարժ է կատարվել, իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց նպատակը եղել է թեթևացնել հարևանությամբ գտնվող քաղաքների եռյակի վրա ծանրացած բնակարանային չբավարարվող պահանջմունքների ճնշող բեռը։ Արդյունքում նշանակալի չափով աճել է հենց իր՝ Զեյթուն քաղաքի բնակչության թվաքանակը[9]։ Քաղաքում և շրջակա արբանյակ-գյուղերում բնակիչները կենցաղավարում են մալթայական գյուղական կյանքին բնորոշ սկզբունքներով[10]։
Զեյթունը մեծ ավանդ է ներդրել երկրի պատմության, արվեստների, առևտրի բնագավառներում։ Նրա սահմաններում է գործում Մալթայի կարևորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը՝ Bulebel Industrial Estate-ը[11]։ Քաղաքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով, որոնցից շատերն ընդգրկված են Մալթայի հոգևոր ու նյութական ժառանգության ցանկում։ Դրանց թվում են սբ. Կատերինա ծխական եկեղեցին, սբ. Կատերինա հին եկեղեցին, որ վերակոչվել է սբ. Գրեգորիի անունով, բազմաթիվ մատուռներ (այդ թվում՝ 1670 թ. կառուցված սբ. Անյոլայի[12], 1658 թ. կառուցված սբ. Կլեմենսի մատուռները[13][14]), հինհռոմեական վիլլայի ավերակները։ Զեյթունի եկեղեցական ծուխը հնագույնն է Մալթայում, իսկ ծխական եկեղեցին հիմնադրվել է տասներկուերորդ դարում և վերակառուցվել 1492 թվականին[15]։ Ներկայիս քաղաքապետը Դորիս Աբելան է[16], ծխական քահանան՝ Նիկոլաս Պեյսը[17]։
Քաղաքի անվանումն առաջացել է սիցիլյան արաբերեն zaytun (արաբ․՝ الزيتون) բառից, որ նշանակում է ձիթապտուղ (հնում Մալթայում ձիթենու ընդարձակ այգիներ են եղել)։ Սիցիլյան արաբերենում zaytun-ը վերաբերում է ձիթապտղին, ոչ թե ձիթենի ծառին, որն անվանվում է zabbūğ/zanbūğ.[18][19]:
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link){{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.