From Wikipedia, the free encyclopedia
«Զեմլյա ի վոլյա» («Земля и воля» — հող և ազատություն), հեղափոխական գաղտնի ընկերություն Ռուսաստանում։ Ստեղծվել է 1861 թվականի վերջերին։ «Զեմլյա ի վոլյա »-ի ստեղծման ոգեշնչողն էր Ն․ Չեռնիշևսկին, նախաձեռնողները՝ Ն․ Ա․ և Ա․ Ա․ Սեռնո-Սոլովևիչները, Ն․ Օբրուչևը, Վ․ Կուրոչկինը և ուրիշներ, որոնք կապված էին Ա․ Գերցենի և Ն․ Օգարյովի հետ։ «Զեմլյա ի վոլյա»-ն ֆեդերացիա էր, որը միավորում էր Պետերբուրգի, Մոսկվայի, Կազանի, Պերմի, Սարատովի հեղափոխական խմբակները։ Ընկերության կարևորագույն խնդիրն էր գյուղացիական ապստամբության նախապատրաստությունը։ «Զեմլյա ի վոլյա»-ն որպես նախնական ծրագիր ընդունել էր Ն․ Օգարյովի «Ի՛նչ են հարկավոր ժողովրդին» կոչ հոդվածի դրույթները, հողը հանձնել գյուղացուն, ստեղծել գյուղացիական ինքնավարություն և այլն։ Կազմակերպության անդամները տարածում էին հեղափոխական կոչեր, գաղտնի գրականություն, թռուցիկներ, լույս ընծայվեց «Սվոբոդա» («Свобода») թերթիկի 2 համար, «Զեմլյա ի վոլյա» («Земля и вoля») ամսագիրը։ 1862 թվականի կեսին Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Սեռնո-Սոլովնիչի և այլ զեմլյավոլյականների ձերբակալումը չքայքայեց ընկերությունը։ 1862 թվականի վերջին «Զեմլյա ի վոլյա»-ին միացավ Ա․ Պոտեբնիի ղեկավարությամբ Լեհաստանում ստեղծված ռուս, ռազմա-հեղափոխական կազմակերպությունը։ 1863 թվականին ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ գրավեցին Լեհաստանում, Լիտվիայում, Բելառուսիայում բռնկված ապստամբությունների հետ կապված հարցերը։ 1864 թվականի սկզբին, Ռուսաստանում հեղափոխական իրադրության անկման պայմաններում, սկսվեց «Զեմլյա ի վոլյա»-ի ճգնաժամը։ Գարնանը ընկերությունը լուծարքի ենթարկվեց։
Զեմլյա ի վոլյա ռուս.՝ Земля и Воля | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Առաջնորդ | Ն. Ն. Օբրուչև, Ս. Ս. Ռիմարենկո, Ի. Ի. Շամշին ևն. |
Հիմնադիր | Aleksandr Aleksandrovič Serno-Solov'evič?[1] |
Հիմնադրված | 1861 թ. |
Լուծարված | 1864 և 1879 |
Գաղափարախոսություն | նարոդնիկություն |
Հաջորդ | Սև վերաբաշխում |
Zemlya i volya Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.