From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Իսրայելում, երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, 2013 թվականին ունեցել է ռեկորդային 3.54 միլիոն զբոսաշրջիկ[1][2]։ Իսրայելն առաջարկում է բազմաթիվ պատմական և կրոնական օբյեկտներ, ծովափեր, հնագիտական զբոսաշրջություն, ժառանգական տուրիզմ և էկոտուրիզմ։ Իսրայելը մեկ շնչի հաշվով աշխարհում ամենաշատ թանգարաններն ունի[3]։ 2009 թվականին երկու ամենաշատ այցելված վայրերն են Լացի պատը և Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանը.[4] ամենահայտնի վճարովի զբոսաշրջային վայրը համարվում է Մասադա ամրոցը[5]։ Ամենաայցելված քաղաքը Երուսաղեմն է, իսկ ամենաշատ այցելված վայրը՝ Արևմտյան պատը։ Տոկոսային հարաբերությամբ զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գալիս է ԱՄՆ-ից՝ 18 %, ապա Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ թագավորությունից, Իտալիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Կանադայից, Նիդերլանդներից և Իսպանիայից[1][2]։
Երուսաղեմը տարեկան մոտ 3.5 միլիոն զբոսաշրջիկով ամենաայցելված վայրն է Իսրայելում։ Ամբողջ աշխարհում ամենահին քաղաքներից մեկը, որը հռչակվեց որպես Իսրայելի մայրաքաղաք [i] և, եթե Արևելյան Երուսաղեմն էլ հաշվենք, ամենամեծ քաղաք։ Այն համարվում է սուրբ քաղաք երեք խոշորագույն կրոնների՝ բուդդայականության, քրիստոնեության և իսլամի համար։ Այստեղ անցկացվում էլ բազմաթիվ պատմական, հնագիտական, կրոնական և բազմաթիվ այլ միջոցառումներ[6]։
Արևմտյան Երուսաղեմը գլխավորապես կառուցվել է Իսրայելի ստեղծումից՝ 1948 թվականից հետո։ Այս շրջանի հատուկ զբոսաշրջային ուղղություններն են.
Արևելյան Երուսաղեմը գրավվել է Իսրայելի կողմից 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ։ Այն տեղակայված է.
Արևելյան Երուսաղեմի չֆինալիզիր կարգավաիճակը բազմաթիվ խնդիրներ առաջ բերեց այն ժամանակ, երբ Երուսաղեմը փորձում էր մտնել միջազգային զբոսաշրջային շուկա։ 2009, 2010 և կրկին 2015 թվականներին Մեծ Բրիտանիայի Գովազդային չափանիշների կոմիտեն որոշում է կայացրել ընդդեմ Իսրայելի Զբոսաշրջության նախարարության գովազդային կազմակերպությունների, որոնք ցուցադրում են պատկերներ և տեղեկությունները այնպիսի զբոսաշրջային վայրերի մասին, որոնք գտնվում են Արևելյան Երուսաղեմում։ Գովազդային մարմինն իր որոշման մեջ գրել է «Արևելյան տարածքի օկուպացված կարգավիճակը դարձել է միջազգային վեճերի առարկա, և քանի որ մենք համարում ենք, որ գովազդը ակնարկում է այն, եր Արևելյան Երուսաղեմը պատկանում է Իսրայել պետության, մենք հասկացանք, որ գովազդը, ամենայն հավանականությամբ, մարդկանց մոլորության մեջ է գցելու»[8][9]։
Քաղաքը շուրջը գտնվում է բազմաթիվ բնական արգելոցներ և հնավայրեր, հատկապես հնագույն սինագոգներ։
Երրորդը Իսրայելի քաղաքների ցանկում ավելի քան 265.000 բնակչությամբ։ Հայֆան տարածվում է Կարմել լեռան լանջերին և ավելի քան 3000 տարվա պատմություն ունի։ Հայֆայում է գտնվում Բահայի հավատի վարչական և հոգևոր կենտրոնը, այն աշխարհի բոլոր բահայիների համար սուրբ քաղաք է և ուխտավայր։ Այստեղ են գտնվում նաև մի քանի վարչական շինություններ՝ Արդարության Համաշխարհային Տան նստավայրը, ինչպես նաև բահայիների այգիները, Բաբի դամբարանը, որը բնակիչներն անվանում են «Բահայի տաճար»։
Հայֆա քաղաքի մյուս տեսարժան վայրը կարմելիտյան վանականների միաբանությունն է Կարմել լեռան վրա։
Ավելի քան 200 թանգարաններով, Իսրայելը աշխարհում մեկ շնչի հաշվով ունի ամենաշատ թանգարանները, որոնք տարեկան գրավում են միլիոնավոր այցելուների[12]։
Իր հյուրընկալության արդյունաբերության շրջանակներում, այդ թվում նաև հյուրանոցները, ռեստորաններն ու գինու գործարանները, Միջերկրածովյան տարածաշրջանում առավել կենսունակ ռեստորանային մշակույթներ դեռևս 1990-ական թվականներին զարգացել է Իսրայելում, որը սպասարկվում է ինչպես զբոսաշրջիկների, այնպեսել էլ քաղաքացիների կողմից[14]։ Իսրայելացի խոհարարների, հյուրանոցային սեփականատերերի, սոմելյեների և գինի արտադրողների մասնագիտական վերապատրաստումներն անցկացվում են բարձր մակարդակով։ Լավագույն հյուրանոցային խոհարարներն ունեն միջազգային կրթություն և փորձ[14]։
Իսրայելում կան հազարավոր ռեստորաններ, սրճարաններ և բարեր, որոնք առաջարկում են սննդի և խոհարարական ոճերի ընտրության լայն տեսականի[15]։ Ի լրումն Մերջարևելյան խոհանոցի, այնստեղ կան ռեստորաններ, որոնք առաջարկում են ընտրության լայն տեսականի էթնիկ սնունդ, ներառյալ իտալական, ֆրանսիական, հունական, ռուսական, եթովպական, բոլկանյան, թայվանյան, չինական, ամերիկյան խոհանոցները[14]։
Իսրայելի ուտելու վայրերը, որպես կանոն, ներառում են ֆալաֆել, որն իր հերթին առաջարկում է հավելյալ ուտելիքներ, ինչպիսիք են ֆրանսիական ֆրին, տապակած սմբուկը, աղցաններն ու ֆալաֆելի հետ մատուցվող թթու վարունգը, ինչպես նաև հումուսիան, որը սահմանափակվում է Հումուս ուտեստովը, և որն առաջարկում է սահմանափակ ընտրություն հավելյալ ուտեստների մեջ։ Միսադա Միզրահիտը (բառացի, «Արեւելյան ռեստորան») հանդիսանում է էժան գներով ռեստորան, որտեղ հիմնականում ընտրությունը կայանում է մեզե աղցանների վրա, որին հետևում է խորոված գրիլը ֆրանսիական ֆրիով, ինչպես նաև տապակած կիբբեհը և պարզ աղանդերը։ Այստեղ կարելի է գտնել նաև քաբաբներ[16], շոգեխաշված ճակնդեղեր, լոլիկի ապուրներ և այլ։
Սրճարանները տարածված են քաղաքային բնակավայրերում։ Այստեղ անցկացվում են ինչպես հասարակական, այնպես էլ բիզնես հանդիպումներ։ Այստեղ սովորաբար մատուցում են սուրճ, թեյ, մրգային հյութեր և ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև սեդվիչներ։ Դրանցից շատերն ունեն բացօթյա նստելու տեղեր։ Թել Ավիվը հայտնի էր իր սրճարանային մշակույթով[16]։ Թեյը մատուցվում է նաև սրճարաններում, սկսած սովարական շաքարավազով ռուսական եփած թեյից մինչև մերձարևելյան ոճի անանուխի համով (նանա) թեյեր[17]։ Իսրայելում կա նաև ուժեղ սուրճ խմելու մշակույթ։ Սուրճ պատրաստում են բազմաթիվ ձևերով, ինչպիսիք են վայրկյանը (nes), սառույցովը, լատտեն (hafuḥ), իտալական ոճով էսպրեսսոն կամ թուրքական սուրճը[18][19]։
Գինու տուրիսզմը Իսրայելում լավ զարգացող ճյուղ է։ 2008 թվականի սկզբին հայտարարվել է, որ Իսրայելի գինու տուրիզմի զբոսաշրջության զարգացմանը խթանելու համար 150-ակրով (0.61 կմ²) գինու այգի կբացվի Զիխրան Յաակով և Բինյամին-Գիվատ-Ադա բնակավայրերի մեջտեղում[20]։
Էլյաթը տեղակայված է Ակաբա ծովածոցում։ Այն ամբողջ աշխարհում համարվում է դայվինգի համար ամենահայտնի վայրերից մեկը[21]։ Մոտ 250.000 դայվերներ ամեն տարի և սուզվում մոտ 11 կիլոմետր։ Դայվինգ կազմում է երկրի զբոսաշրջության եկամտի 10 տոկոսը[22]։ Ջրի պայմանները ջրասուզակների համար ամբողջ տարին լավ է։ Ջրի ջերմաստիճանը կազմում է շուրջ 21-25 C°, քիչ կամ ոչ հոսանքային ու հստակ ջրերում ունի միջինը 20-30 մետր տեսանելիություն։
Իսրայելը դարձել է հայտնի վայր բժշկական զբոսաշրջիկների համար[23]։ 2006 թվականին 15, 000 օտարերկրացի զբոսաշրջիկներ մեկնել են իսրայել բժշկական ընթացակարգերի համար, բերելով 40 միլիոն դոլար եկամուտ[23]։ Իսրայելի առողջապահական զբոսաշրջության առավելություները ներառում են բնական լավ ռեսուրսները, ամբողջ տարվա ընթացքում կայուն, հանգիստ կլինան, աժող բժշկական համակարգերը և գեղատեսիլ վայրերը, որոնք հիվանդների վրա ունեն հանգստացնող ազդեցություն[24]։ Բժշկական զբոսաշրջիկները ընտրում են Իսրայելը մի քանի պատճառով:Ոմանք գալիս են Եվրոպական երկրներից, ինչպիսին է, օրինակ, Ռումինիան, որտեղ որոշ ընթացակարգեր հասանելի չեն։ Մյուսները գալիս են Իսրայել, առավել հաճախ, Միացյալ Նահանգներից, որովհետև նրանք կարողանում են ստանալ ինչպես որակյալ առողջապահական խնամք, այնպես էլ վիրահատություններ և արտամարմնային բեղմնավորման բուժումներ։ Մյուս բժշկական զբոսաշրջիկները Իսրայել են գալիս, որպեսզի այցելեն Մեռյալ ծով, որը աշխարհահռչակ թերապևտիկ առողջարան է[23]։
Ըստ Իսրայելի զբոսաշրջության նախարարության տվյալների, 2009 թվականին Իսրայել ժամանած 2.7 միլիոն զբոսաշրջիկների 54 տոկոսը քրիստոնյա էր։ Հրեա զբոսաշրջիկները կազմում են 39 տոկոսը։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2009 թվականին կազմել է 3.3 միլիարդ դոլար[25]։ 2010 թվականին ՀՆԱ-յում զբոսարջության մասը կազմում է 6.4 տոկոս[26]։ Աշխարհի ճանապարհորդության և զբոսաշրջության խորհուրը գնահատում է, որ Իսրայելի ՀՆԱ-յի իրական աճ, ակնկալվում է, 2010-2020 թվականների ընթացքում միջին հաշվով կաճի 5.0%-ով։ WTTC ակնկալում է, որ 2010 թվականին զբոսաշրջության ներդրումը համախառն ներքին արդյունքի մեջ կբարձրանա 6.4%-ով (12.0 միլիարդ ամերիկյան դոլար), իսկ 2020 թվականին 7.2%-ով (22.1 միլիարդ ամերիկյան դոլար)[26]։ Զբոսաշրջության ներդրումը գնահատվում է 2.3 միլիարդ ամերիկյան դոլար կամ 2010 թվականի ընդհանուր ներդրման 7.6%-ը[26]։
2005 թվականին Էրնստը և Յանգը իրականացրեցին համապարփակ հետազոտություններ Իսրայելի զբոսաշրջության մասին։ Զեկույցը, որն ուներ «Նոր ստրատեգիական շուկա իսրայելական զբոսաշրջություն» վերնագիրը, տպագրվել է 2006 թվականի նոյեմբերին։ Հետազոտությունները ցույց տվեցին, 2011 թվականին 1, 9 միլիոն զբոսաշրջիկների թիվը հասցնել 4-5 միլիոնի։ Զեկույցում ասվում է, որ միջազգային զբոսաշրջության շուկայում Իսրայելի գրավիչ առանձնահատկություններից էր իր կրոնական մշակույթը և պատմությունը, և որ այդ փոքր երկրում առկա է շատ բազմազանություններ[27]։ Ըստ հետազոտողների խոսքերի, Իսրայելի տարբեր մշակույթները և կրոնները, նրա բազմազան լանդշաֆտները, քաղաքների մեջև կոնտրաստը (Երուսաղեմ, Թել Ավիվ), և համադրությունը Եվրոպական, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձարևելյան մշակույթների հետ, ստեղծում է «փերձի շատ բարձր խտությունը»։ Զեկույցում առաջարկվում էր, որ Իսրայելն ընդունի համապատասխան մարքեթինգային ռազմավարություններ, որպեսզի կարողանա հակազդել քաղաքական զարգացումների հետ ասոցացվող բացասական պատկերներին։
2010 թվականին Իսրայելը, հաղթելով Բեռլինում անցկացվող աշխարհի խոշորագույն զբոսաշրջային տոնավաճառ ITB-ում, արժանացավ «Ամենաակնառու վայր» տիտղոսին[28]։
2009 թվականին Իսրայելի երկու ամենաշատ այցելված վայրերն են Լացի պատը և Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանը[4] Ամենահանրաճանաչ վճարովի զբոսաշրջային գրավչությունն է Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին[29]։
Համար | Վայր | 2008 այցելումներ[5] | 2012 այցելումներ[29] |
---|---|---|---|
1 | Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի | 687, 647 | 752, 000 |
2 | Մասադա | 721, 915 | 724, 000 |
3 | Սաֆարի կենդանաբանական կենտրոն Ռամատ-Գանում | 581, 800 | 713, 000 |
4 | Կեսարիա | 713, 648 | 670, 000 |
5 | Հերմոն ազգային պարկ (Բանիյաս) | 430, 531 | 561, 000 |
6 | Էյն Գեդի հնության ազգային պարկ | 471, 000 | |
7 | Համաթ Գադեր | 500, 000 | 440, 000 |
8 | Yamit 2000 Հոլոնում | 412, 533 | 431, 000 |
9 | Կորալյան աշխարհ ստորջրյա աստղադիտարան Էյլաթում | 458, 000 | 423, 000 |
10 | Կումրանազգային պարկ | 389, 291 | 377, 000 |
2014 թվականին Իսրայել այցելած զբոսաշրջիկների թիվը կազմում է 2, 926, 500։ Մեկ օրով Իսրայել այցելել են 236, 700 զբոսաշրջիկ:.[30]
2014 թվականին Իսրայել ամենաշատ այցելված պետություններն են.
Համար | Երկրի | Թիվ |
---|---|---|
1 | ԱՄՆ | 602, 600 |
2 | Ռուսաստան | 411, 400 |
3 | Ֆրանսիա | 288, 900 |
4 | Միացյալ Թագավորություն | 164, 500 |
5 | Գերմանիա | 162, 300 |
6 | Իտալիա | 111, 200 |
7 | Ուկրաինա | 110, 700 |
8 | Կանադա | 62, 600 |
9 | Լեհաստան | 62, 000 |
10 | Նիդերլանդներ | 50, 200 |
2014 թվականի մեկօրյա այցով ամենաշատ այցելված պետություններն են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.