Զբոսաշրջությունը Չինաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո։ Չինաստանն առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում։ Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»[1]։
Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն է[2]։ Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2010 թվականին կազմել է 55.98 միլիոն մարդ, իսկ արդեն 2015 թվականին՝ 98.8 միլիոն[3][4]։ Արտարժույթային եկամուտը կազմել է 45.8 միլիարդ ԱՄՆ դոլլար։ 2010 թվականի տվյալներով եղել է չորրորդն աշխարհում։ Ներքին զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 1.61 միլիարդ, ընդհանուր եկամուտը՝ 777.1 միլիարդ յուան[1]։
Ըստ ՀԶԿ-ի՝ 2020 թվականին Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ դառնալու է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային երկիրը։ Արտագնա զբոսաշրջության ծախսերից ենթադրվում է, որ Չինաստանը 2006-2015 թվականներին եղել է աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը[1]։
Չինաստանի տնտեսական աճը նպաստել է նաև տուրիզմի զարգացմանը։ Չինաստանի զբոսաշրջությունը խթանում է արտադրանքի սպառումը, որը կազմում է 38%-ը, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 21%, իսկ Մեծ Բրիտանիայում 28% է[5]։