Զանգվածային սպանություն Ակիհաբարայում
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային սպանություն Ակիհաբարայում (ճապ․՝ |秋葉原通り魔事件| Ակիհաբարա թորիմա ձիքեն), տեղի է ունեցել 2008 թվականի հունիսի 8-ին, կիրակի օրը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Ակիհաբարա թաղամասում։
Զանգվածային սպանություն Ակիհաբարայում | |
---|---|
Տեսակ | զանգվածային սպանություն և տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Akihabara? |
Տարեթիվ | հունիսի 8, 2008 |
Զենք | դանակ և Q8275011? |
Զոհվածներ | 7 մարդ |
Վիրավորներ | 10 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
![]() |
Տեղի ժամանակով 12:33-ին հանցագործը բեռնատարով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, այնուհետև դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել ողջ մնացածների վրա։ Ընդհանուր առմամբ, հանցագործի գործողությունների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10-ը վիրավորվել են[1][2][3][4]։
Դեպքի վայրում ձերբակալվել է կասկածյալ 25-ամյա Տոմոհիրո Կատոն (ճապ.՝ 加藤 智大 Կատո Տոմոհիրո), որը բնակվում էր Սիձուոկա պրեֆեկտուրայի Սուսոնո քաղաքում։ Ձերբակալության պահին նա սև վերնաշապիկով, սպիտակ բաճկոնով և տաբատով էր։ Կատոն տեղափոխվել է Մանսեյբասիի ոստիկանական բաժանմունք։ 2011 թվականին Կատոն դատապարտվել է մահապատժի[4][5][6]։