Զայոն ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զայոն ազգային պարկ (անգլ.՝ Zion National Park), գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևմտյան մասում գտնվող Յուտա նահանգի Սպրինգդայել քաղաքում։ Պարկն ունի 590 քառակուսի կիլոմետր երկարություն։
![]() | |
Տեսակ | ԱՄՆ ազգային պարկ և ազգային պարկ |
Մասն է | Mighty Five? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Վաշինգտոն շրջան, Այրոն շրջան և Էյն շրջան |
Հիմնվել է | նոյեմբերի 19, 1919[1] |
Մակերես | 595,8699 կմ² |
Երկարություն | 590 կմ² |
ԲԾՄ | Horse Ranch լեռ |
Այցելուներ | 3 648 846 մարդ (2015)[2] |
Կառավարում | ԱՄՆ ազգային պարկերի ծառայություն |
Զայոն ազգային պարկի առանձնահատկությունն Զայոնի կիրճն է, որն ունի 24 կիլոմետր երկարություն և 800 մետր խորություն վրա։
Ամենացածր կետը Coalpits Wash -ն է՝ 1,117 մետր բարձրությամբ, իսկ ամենաբարձրը՝ Horse Ranch լեռը, որն ունի 2,660 մետր բարձրություն։
Գտնվելով Կոլորադոյի սարավանդի, Մեծ ավազանի և Մոխավե անապատի հատման խաչմերուկի շրջանում, եզակի աշխարհագրության և կյանքի գոտիների բազմազանության շնորհիվ, ազգային պարկը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Պարկում կան բազմաթիվ բուսատեսակներ, ինչպես նաև 289 թռչունների տեսակներ, 75 կաթնասունների և 32 սողունների տեսակներ։ Զայոն ազգային պարկն ներառում է լեռներ, կիրճեր, սարեր, սեղանաձև լեռներ, մենաքարեր, գետեր, շատ կիրճերի ճեղքեր և բնական կամարներ։
Պարկի մարդկային բնակեցումը սկսվել է մոտ 8000 տարի առաջ՝ տեղաբնիկ ամերիկացիների փոքր ընտանիքների կողմից, և հենց այս ընտանիքներից մեկի կողմից ստեղծվել է անասազի մշակույթը (300 թվական)։ Տարածքում բնակվում էին նաև այլ խմբեր՝ ֆրեմոնտցիներ։ Երկու խմբերն էլ, 1300 թվականին դուրս են եկել Զայոն ազգային պարկի տարածքից։ 1858 թվականին պարկ են գալիս մորմոնները, և 1860 թվականի սկզբին բնակություն են հաստատում այնտեղ։ 1909 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հովարդն տարածքն անվանեց Ազգային Հուշարձան՝ կիրճը պահպանելու նպատակով և անվանակոչեց Մուկունտուվեափ Ազգային հուշարձան։ Սակայն, 1918 թվականին նորաստեղծ Ազգային պարկի ծառայության ղեկավարը փոխեց այգու անվանումը։ Այդ ժամանակվանից սկսած այգին անվանեցին Զայոն, որն օգտագործվում էր մոմոնների կողմից։ Ըստ պատմաբան Հալ Ռոթմանի․ «Պարկի անունը փոխել է ժամանակի նախապայմանը։ Շատերը հավատում էին, որ իսպանական և հնդկական անվանումները կխոչընդոտեն այցելուներին, որոնք, եթե չկարողանային արտասանել պարկի անվանումը, չէին կարող հանգիստ այցելել այդտեղ։ Նոր անվանմանը՝ Զայոնին, մեծ ուշադրություն են դարձրել էթնոցենտրիկ ունկնդիրները»[3]։ 1919 թվականի նոյեմբերի 19-ին Միացյալ Նահնագների Կոնգրեսի կողմից հիմնադրվել է Զայոն ազգային պարկը։ 1937 թվականին Կոլոբ հատվածը հռչակվեց առանձին Զայոն Ազգային հուշարձան, սակայն 1956 թվականին այն կրկին ներառվեց այգու մեջ։
Զայոն և Կոլոբ կիրճերի տարածքում կան 9 կազմավորումներ, որոնք առաջացել են մոտ 150 միլիոն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանում։ Այդ ժամանակաշրջանում ծանծաղ ծովերը, գետերը, ավազաններն ու լճերը, հսկայական անապատները և չոր գոտինները շրջապատեցին այգու տարածքը։
Զայոն ազգային պարկը ներառում է Յուտայի հարավարևմուտքում գտնվող՝ Վաշինգտոնի, Այրոնի և Էյնի շրջանները։
Ամենաբարձր կետը Horse Ranch լեռն է, որն ունի 2660 մետր բարձրություն (8726 ոտնաչափ), իսկ ամենացածր կետը՝ Coal Pits Wash -ն, ունի 1117 մետր բարձրություն (3666 ոտնաչափ)։
Զայոն ազգային պարկի գետերը հոսում են ժայռերի վրայով[4]։ Զայոնի կիրճն ունի 6 մղոն (9.7 կմ) երկարություն, որը հասնում է մինչև Սինավավայի տաճար[5]։
Գարնանային եղանակն անկանխատեսելի է. փոթորկոտ, խոնավ օրերին հազվադեպ հաջորդում են ջերմ և արևոտ օրեր։ Մթնոլորտային տեղումներն առավել առատ են մարտ ամսին[6]։ Գարնան ծաղիկները ծաղկում են ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում։ Աշնանային օրները սովորաբար պարզ ու մեղմ են, գիշերները հաճախ զով են։ Ամռանն օրերը տաք են (95-110 °F; 35 43 °C), իսկ գիշերները ջերմաստիճանը հասնում է 18-21 °C։ Կեսօրի ամպրոպները լինում են հուլիսի կեսերից մինչև սեպտեմբեր ամսվա կեսը։
Աշնանը, ծառերի դեղնումը լինում է սեպտեմբեր ամսին, բայց Զայոնի կիրճում՝ հոկտեմբերին։ Ձմեռը Զայոնի կիրճում բավականին մեղմ է։
Զայոն ազգային պարկում կենդանական աշխարհը բազմազան է։ Այստեղ գտնվում են մոտ 289 թռչունների, 79 կաթնասունների, 28 սողունների, 7 ձկների և 6 երկկենցաղների տեսակներ[7]։ Այս բոլոր կենդանիները գտնվում են պարկի չորս գոտիներում՝ անապատում, հովտում, անտառում, ինչպես նաև փշատերև անտառում։ Բուսատեսակներից տարածված են սագեբրուշը, տատասկաթզենին, ինչպես նաև Datura wrightii-ը և հնդկական Castilleja -ն[8]։ Տարաշվաշ են նաև Penstemon utahensis-ն ու ոսկե աստղածաղիկը[9]։ Stanleya pinnata-ն և գազ բույսերը հայտնաբերվել են սելենով հարուստ հողերում։
Զայոն ազգային պարկում հանդիպող կենդանիներն են եղջերուն, սկյուռանմանները, ճայերը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.