From Wikipedia, the free encyclopedia
Զահիրեդդին Մուհամմադ Բաբուր (փետրվարի 14, 1483[1][2][3], Անդիժան, Թեմուրյանների պետություն - դեկտեմբերի 26, 1530, Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), Հնդկաստանում Մեծ մողոլների կայսրության հիմնադիր, զորավար, գրող։
Զահիրեդդին Մուհամմադ Բաբուր պարս.՝ ظهیرالدین مُحمَّد بابُر | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1483[1][2][3] |
Ծննդավայր | Անդիժան, Թեմուրյանների պետություն |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1530 (47 տարեկան) |
Մահվան վայր | Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն |
Գերեզման | Gardens of Babur |
Մայրենի լեզու | Չագատայ |
Կրոն | իսլամ |
Երկեր | Baburnama? |
Մասնագիտություն | բանաստեղծ, ինքնակենսագիր, միապետ և գրող |
Ամուսին | Aisha Sultan Begum?, Mubarika Yusufzai?, Maham Begum?, Masuma Sultan Begum? և Zainab Sultan Begum? |
Ծնողներ | հայր՝ Umar Shaikh Mirza II?, մայր՝ Qutlugh Nigar Khanum? |
Զբաղեցրած պաշտոններ | Mughal emperor? |
Երեխաներ | Mirza Hindal?, Gulbadan Begum?, Հումայուն, Kamran Mirza?, Askari Mirza?, Fakhr-un-Nissa?, Gulchehra Begum?, Altun Bishik?, Masuma Sultan Begum? և Gulrukh Begum? |
Babur Վիքիպահեստում |
Հայրական կողմից եղել է Լենկթեմուրի, իսկ մայրական կողմից՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։ 12 տարեկան հասակում հորից ժառանգել է Ֆերգանայի գահը։ 1504 թվականին նվաճել է Քաբուլը։ 1519 թվականին արշավանք է կատարել դեպի Հնդկաստան, 1525 թվականին՝ Դելի։ 1526 թվականին հիմնադրել է Հնդկաստանում Մեծ մողոլների պետությունը։ Իր արշավանքի պատմությունն է տվել «Բաբուր-նամե» ինքնակենսագրական երկում, ուր պատկերել է նաև ավատական ավագանու բարքերը, դարաշրջանի սովորույթները։ Թողել է նաև քնարական բանաստեղծությունների մի ժողովածու («Դիվան»)։ Գրել է չաղաթայերեն․ հետագայում նրա երկերը թարգմանվել են պարսկերեն և այլ լեզուներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.