ազգանուն From Wikipedia, the free encyclopedia
Զահա Մոհամադ Հադիդ` (արաբ․՝ زها حديد ; անգլ.՝ Zaha Mohammad Hadid հոկտեմբերի 31, 1950[15][16][17][…], Բաղդադ, Իրաքի թագավորություն[18][19][20] - մարտի 31, 2016[21][22][17][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[23][1][24][…]), ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ։ 2004 թ. դարձել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։
Զահա Հադիդ արաբ․՝ زها حديد | |
---|---|
Zaha Mohammad Hadid | |
Ի ծնե | Զահա Մոհամադ Հադիդ |
Ծնվել է | 1950 թ. հոկտեմբերի 31 |
Ծննդավայր | Բաղդադ, Իրաք |
Մահացել է | 2016 թ. մարտի 31 |
Վախճանի վայր | ԱՄՆ |
Ազգություն | |
Ոճ(եր) | Դեկոնստրուկտիվիզմ(անգլ.) |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Ճարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց (1977), Բեյրութի ամերիկյան համալսարան և Բերքհամստեդի դպրոց |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Իլինոյսի համալսարան Չիկագոյում և Կիրառական արվեստի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Լոնդոնի ջրաշխարհ, Հեյդար Ալիևի կենտրոն[1], Գուանչժոուի օպերա[2], Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն[3], Dubai Opera House?, BMW Central Building?, Bridge Pavilion?, Lilium Tower?[4], Bergiselschanze?, Phaeno Science Center?, CMA CGM Tower?, Riverside Museum?, 21-րդ դարի արվեստի ազգային թանգարան, one-north?, CityLife?, Havenhuis?, Capital Hill Residence?[5] և Vitra Fire Station? |
Պարգևներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ազդվել է | Ռիմ Քոոլհաասից |
Zaha Hadid Վիքիպահեստում |
Ծնվել է 1950 թ. Բաղդադում, Իրաք։ Մաթեմատիկական կրթություն է ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ 1972 թվականից 1977 թվականը սովորել է Լոնդոնի ճարտարապետական ասոցիացիայում։ Գործունեությունն սկսելով նշանավոր հոլանդացի ճարտարապետ Րիմ Քոոլհաասի ստուդիայում, 1980 թվականին Զահա Հադիդը հիմնում է իր սեփական ճարտարապետական Zaha Hadid Architects ֆիրման։
Իր ասելով, Զահա Հադիդի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունն սկսվել է 1997 թ. Ֆրենք Գերիի նախագծով Բիլբաո քաղաքում Գուգենհայմի թանգարանի շենքի կառուցումից հետո։ Իսկ ահա, ԱՄՆ Սինսինաթի քաղաքում Րոզենթալի ժամանակակից արվեստի կենտրոնի շինարարությանը մասնակցելուց հետո նրա գաղափարները դառնում են իսկապես պահանջված։
Իր ստեղծագործություններին բնորոշ են սովորական տարածության ընդարձակված շրջանակները, աղավաղված հեռանկարները և կորագծերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.