Զաարբրյուքեն
From Wikipedia, the free encyclopedia
Զաարբրյուքեն (գերմ.՝ Saarbrücken), քաղաք Գերմանիայում, Սաար գետի ափին։ Սաար երկրի վարչական կենտրոնն է։ 1977 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 201,6 հազար մարդ։ Միջազգային նշանակության տրանսպորտային հանգույց է, Սաարի ածխային ավազանի կենտրոնը։ Զարգացած է սև մետալուրգիան, ընդհանուր և տրանսպորտային մեքենաշինությունը, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կան սննդհամի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, կոնսերվատորիա։ Տոնավաճառների կենտրոն է։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զաարբրյուքեն | |||||
գերմ.՝ Saarbrücken | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Առաջին հիշատակում | 999 | ||||
Մակերես | 167,52 կմ² | ||||
ԲԾՄ | 190 մետր | ||||
Բնակչություն | ▲181 959 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06893, 06897, 06805, 0681 և 06898 | ||||
Փոստային դասիչ | 66001–66133 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SB | ||||
Պաշտոնական կայք | saarbruecken.de | ||||
| |||||
Փակել