![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Press_freedom_2021.svg/langhy-640px-Press_freedom_2021.svg.png&w=640&q=50)
ԶԼՄ-ների ազատությունն Ադրբեջանում
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանցիների մեծ մասը տեղեկատվությունն ստանում է հեռուստատեսությունից, ինչն ակնհայտորեն պրոկառավարական է և գտնվում է խիստ վերահսկողության տակ։ Համաձայն «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության 2012 թվականի զեկույցի՝ Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն չունեն ստանալ օբյեկտիվ և վստահելի տեղեկատվություն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Զեկույցում նաև նշված է, որ երկրի բնակչությունը բավարար տեղեկացված չէ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Press_freedom_2021.svg/640px-Press_freedom_2021.svg.png)
Ադրբեջանի իշխանությունները կիրառում են բազմաթիվ միջոցներ՝ երկրում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու համար։ Ընդդիմությունը, անկախ լրատվամիջոցները և լրագրողներն սահմանափակ հասանելիություն ունեն տպագրատներին և բաշխիչ ցանցերին կամ կարող են բախվել զրպարտության մեղադրանքներին և հալածող տուգանքներին։ Նրանց նկատմամբ կիրառվում է ահաբեկման մարտավարություն, ներառյալ կեղծ մեղադրանքներով բանտարկությունը[3]։
Ազատություն ռադիոկայանը, որը միակ լրատվամիջոցն էր, որի բովանդակությունն Ադրբեջանի հասարակության համար ապահովում էր քաղաքական բազմակարծություն, 2009 թվականից արգելված է[4]։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին մամուլի ազատության խախտումների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու համար[5]։
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» 2015 թվականի տվյալներով՝ Ադրբեջանը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առաջինն է բանտարկված լրագրողների թվաքանակով և 5-րդը՝ գրաքննության ցուցանիշներով՝ առաջ անցնելով Իրանից և Չինաստանից[6]։
2012 թվականին, երբ Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը անց էր կացվում Ադրբեջանում, «Sing For Democracy» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հիմնախնդիրներին[7]։ Հիմնախնդիրների թվում են լրագրողների նկատմամբ հարձակումները։ Այդ նպատակով 2012 թվականի մայիսի 1-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպել է մրցույթի կազմակերպիչների հետ՝ քննարկելու այս խնդիրները[8]։