Երվանդունիների թագավորության արքաների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Ստորև ներկայացված է Երվանդունիների թագավորության արքաների ցանկը։ Երվանդունիները Հայաստանը կառավարել են մ․թ․ա․ 612-ից մինչև 201 թվականները։ Պարույր նահապետը մ․թ․ա․ 612 թվականին դաշինք է կնքում Մարաստանի և Բաբելոնի հետ և միասնական զորքերով հարձակվում Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վրա ու կործանում այն։ Երվանդունիների թագավորությունը հիմնադրվել է Երվանդ Սակավակյացի կողմից և հենց նրա անունով էլ այն կոչվել է Երվանդունիների թագավորություն։