From Wikipedia, the free encyclopedia
«Երկրի հակառակ կողմը», գրական ստեղծագործություն, որը հեղինակել է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ հեղինակի՝ նա գիրքը գրել է, երբ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման համար գտնվում էր հետախուզման մեջ։ Ըստ գրքի խմբագրի՝ այն գաղափարական առումով «թավշյա հեղափոխության» նախապես գրված ծրագիրն է[1]։
Նախքան հոդվածը կարդալը անհրաժեշտ է գիտակցել, որ սույն հոդվածում առկա են «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերումներ, որոնք պարունակում են հայհոյանք, գռեհիկ բառապաշար և քննադատված մտքեր։
Երկրի հակառակ կողմը | |
---|---|
Հեղինակ | Նիկոլ Փաշինյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2008 |
Էջեր | 384 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Կազմի հեղինակ | Վիտալի Ասրիևի |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
ԳՄՍՀ | 978-9939-76-233-3 |
ՀՏԴ | 891.981-31 |
ԳՄԴ | 84 (5Հ) |
Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ դրա միջոցով ինքն ասում է այն ամենը, ինչը, վարչապետ լինելով այժմ չի կարող ասել[2]։
«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում էր և նրա գտնվելու վայրը հայտնի չէր։ Հեղինակը գրքում նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ։ Այս գիրքը գրելու նպատակներից մեկն այն էր՝ շեղել ոստիկանությանը և դա տվեց իր արդյունքը։ Հայաստանի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։
Գիրքը հրատարակվել է 2018 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից, Երևանում[3]։
Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը արժանացել է հանրային և մասնագիտական սուր քննադատությունների։ Ըստ պնդումների՝ գիրքն ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան։ Գրքի հոգեբանական վերլուծությամբ արձանագրվում է, որ ստեղծագործության մեջ ներկայացված մտքերն ու գաղափարները ցույց են տալիս հեղինակի բարոյական նկարագիրը, բնութագրում նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը և սեփական հայրենիքը դավադրաբար թշնամուն հանձնելու ծրագրային մոտեցումները[2]։
Ըստ վերլուծության՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած գիրքը, որը շարադրվել է փողոցային, գռեհիկ բառապաշարով, իրենից որևէ արժեք չի ներկայացնում, քարոզում է անբարոյականություն, իրենից ներկայացնում է պոռնոգրաֆիկ նյութերի սովորական տարածում, ինչն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Այդ վերլուծության համաձայն՝ գրքում նաև ոտնձգություն է իրականացվում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ[2]։
Ըստ հրապարակման՝ «Անտարես» հրատարակչության կողմից տպագրված գրքում բացակայում է տպաքանակի մասին տեղեկությունը, ինչը գրականության ոլորտում օրենսդրության տեսակետից համարվում է խախտում[2]։
Նախքան սույն ենթաբաժինը կարդալը անհրաժեշտ է գիտակցել, որ այն պարունակում է «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերումներ, որոնք պարունակում են հայհոյանք, գռեհիկ բառապաշար և քննադատված մտքեր։
Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննադատությունը առավելապես հիմնված է բովանդակության մեջ առկա հեղինակի արտահայտված մտքերի վրա։ Դրանց մի մասը պարունակում է գռեհիկ, հայհոյանքներ պարունակող արտահայտություններ։ Հանրային հնչեղություն ստացածն և լայնորեն հրապարակումներով ներկայացված մեջբերումներից են[2][4]՝
Չնայած հանրային և մասնագիտական մակարդակով հնչած սուր քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքն արժանացել է գովեստի բազմաթիվ խոսքերի։ Համաձայն հրապարակումների՝ գրքի մասին դրական են արտահայտվել բազմաթիվ մարդիկ, հիմնականում սոցիալական ցանցերում։ Այդպիսի կարծիք արտահայտողներից մեկն ասել է, որ «ՀՀ վարչապետ Փաշինյանի հայացքները ու տեսլականը հասկանալու լավագույն միջոցը այս գիրքը կարդալն է»[4]։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գրել են, որ գիրքը բավականին լավն է և ունի անկեղծություն ու հուզականություն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.