Երկար դանակների գիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Երկար դանակների գիշեր (գերմաներեն՝ Nacht der langen Messer (օգնություն • ինֆո)), կամ Ռյոմի հեղաշրջում, նաև անվանում են Կոլիբրիի գործողություն (գերմաներեն՝ Unternehmen Kolibri), հեղաշրջում, որը տեղի ունեցավ Նացիստական Գերմանիայում 1934 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը։ Կանցլեր Ադոլֆ Հիտլերը, Հերման Գյորինգի և Հայնրիխ Հիմլերի հետ միասին հրամայեց իրականացրել մի շարք քաղաքական հաշվեհարդարներ` նպատակ ունենալով ամրապնդել իր իշանությունը և թեթևացնել գերմանացի զինվորականների մտավախությունները Էռնստ Ռյոմի ու Շտուրմային ջոկատների շուրջ, որը նացիստական զինված կազմակերպություն էր։ Նացիստական քարոզչությունը ներկայացրեց սպանությունները որպես կանխարգելիչ միջոցառում ընդդեմ կազմակերպված հեղաշրջման փորձի Ռյոմի գլխավորությամբ, այսպես կոչված Ռյոմի հեղաշրջում։
Թվական | հունիսի 30 – հուլիսի 2, 1934 թվական |
---|---|
Ժամանակ | 3 օր |
Վայր | Նացիստական Գերմանիա |
Նաև հայտնի է որպես | Կոլիբրիի գործողություն, Ռյոմի հեղաշրջում (նացիստների կողմից), Արյունալի հեղաշրջում |
Հիտլերի գործողության սկզբնական գործիքներն էին, որոնց միջոցով իրականացվեցին սպանությունների մեծ մասը, ՍՍ-ը, որը կիսազինվորական ուժ էր Գիմլերի հրամանատարությամբ և նրա Անվտանգության ծառայությունն ու Գեստապոն (գաղտնի ոստիկանությունը) Ռեյնհարդ Հեյնրիխի ենթակայության ներքո։ Գյորինգի անձնական ոստիկանական գումարտակը նույնպես մասնակցեց սպանություններին։ Սպանվածների մեծ մասը Շտուրմային ջոկատների առաջնորդներն էին, ներառյալ Ռյոմը, ով շտաբի պետն էր և Հիտլերի երկարամյա աջակիցը և դաշնակիցը։ Նացիստական կուսակցության ձախակողմյան շտրասսերիստները, ներառյալ Գրեգոր Շտրասսերը նույնպես սպանվեցին։ Որպես պահպանողականներ և հականացիստներ սպանվեցին նաև նախկին կանցլեր Կուրտ ֆոն Շլեյխերը և բավարացի քաղաքական գործիչ Գուստավ Ռիթեր ֆոն Կարը, ով ճնշել էր Հիտլերի մյունխենյան Գարեջրային հեղաշրջումը 1923 թվականին։ Շտուրմային ջոկատների ղեկավարների սպանությունները նաև նպատակ ունեին բարձրացնել Հիտլերի հեղինակությունը ժողովրդի շրջանում, որը Շտուրմային ջոկատների գործողություններից վնասներ էր կրել։
Հիտլերը Շտուրմային ջոկատների անկախության մեջ տեսավ ուղղակի սպառնալիք իր իշխանությանը։ Նա նաև ցանկացավ հավաստիացնել Ռայխսվերի ղեկավարությանը, որ Շտուրմային ջոկատները նրանց համար մրցակից չեն։ Վերջապես Հիտլերը հաշվեհարդար տեսավ իր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։
Նվազագույնը 85 մարդ սպանվեցին հեղաշրջման արդյունքում, չնայած ըստ որոշ հաշվարկների սպանվածների թիվն անցնում էր հարյուրներից[Ն 1][Ն 2][Ն 3] , նաև կան տեսակետներ 700-ից 1,000 սպանվածների մասին[1]։ Ավելի քան հազար ընդդիմախոսներ ձերբակալվեցին[2]։ Հեղաշրջումը համախմբեց Վերմախտի աջակցությունը Հիտլերի շուրջ։ Այն նաև իրավական հող հանդիսացավ նացիստների համար քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու։ Երկար դանակների գիշերը շրջադարձային էր Գերմանիայի կառավարության համար[3]։ Այն Հիտլերին դարձրեց գերմանացիների գլխավոր դատավոր, ինչպես նա ասաց իր ելույթում հուլիսի 13-ին Ռայխսթագում։