քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Երկաթի (III) օքսիդ բարդ անօրգանական միացություն է կազմված երկաթի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ Fe2O3:
Երկաթի (III) օքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Երկաթի (III) օքսիդ |
Քիմիական բանաձև | Fe₂O₃ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 5,24 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 2664 ± 1 ℉[2] և 2849 ± 0 ℉[1] °C |
Եռման ջերմաստիճան | 1987 °C °C |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[1] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1309-37-1 |
PubChem | 518696 |
EINECS համար | 215-168-2 |
SMILES | [Fe+3].[Fe+3].[O-2].[O-2].[O-2] |
ЕС | 215-168-2 |
RTECS | NO7400000 |
ChEBI | 14147 |
IDLH | 2500 ± 100 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ունի կարմրաշագանակագույն գունավորում։ Ջերմակայուն է, հալվում է 1987 °C ջերմաստիճանում։ Երկաթի (III) օքսիդի տետրաէդրիկ ɑ-ձևափոխությունը 260 Կ-ից ցածր ջերմաստիճանում ֆերոմագնիսական հատկություններ չի ցուցաբերում, 260-960 Կ ջերմաստիճաններում՝ թույլ ֆերոմագնիսական է[3]։ Խորանարդային γ-Fe2O3 (բնության մեջ հանդիպում է մագնետիտ հանքաքարի տեսքով) ցուցաբերում է ֆերոմագնիսական հատկություններ։
Երկաթի (III) օքսիդը բնության մեջ հանդիպում է հերմատիտ՝ Fe2O3, լիմոնիտ՝ Fe2O3·nH2O, մագնետիտ և Կարմրահող հանքերի տեսքով։ Երկաթի (III) օքսիդ կա Մարս մոլորակի մակերևույթում։
Երկաթի (III) օքսիդը ամֆոտեր օքսիդ է՝ առավել հաճախ ցուցաբերում է հիմնային հատկություններ։ Աղերի և թթուների հետ ռեակցիաները դանդաղ են ընթանում։ Չի փոխազդում ջրի հետ։ Միահալվում է այլ մետաղական օքսիդների հետ առաջացնելով կրկնակի օքսիդներ՝ շպինելներ։
Օդում երկաթի եռավալենտ աղերի ջերմային քայքայումից։
Մետահիդրօքսիդի ջրազրկմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.