Երիկամների սուր վնասում
From Wikipedia, the free encyclopedia
Երիկամների սուր վնասում (ՍԵՎ), որը նախկինում կոչվում էր սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ)[1][2], երիկամային ֆունկցիայի հանկարծակի կորուստն է, որը զարգանում է 7 օրվա ընթացքում[3]։ Դրա պատճառները բազմաթիվ են։ Այն սովորաբար զարգանում է որևէ պատճառից (օրինակ՝ ցածր զարկերակային ճնշում) առաջացած երիկամների արյունահոսքի նվազման (երիկամներ իշեմիայի), երիկամները վնասող նյութերի, երիկամներում բորբոքային պրոցեսի կամ միզուղիների խցանման (օբստրուկցիայի) հետևանքով երիկամի հյուսվածքի վնասման արդյունքում։ ԵՍՎ-ը ախտորոշվում է՝ հիմնվելով լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա, ինչպիսիք են արյան մեջ ազոտի և կրեատինինի բարձրացումը, կամ երիկամների՝ բավարար քանակությամբ միզարտադրության անկարողությունը։ Այն բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով։
Երիկամների սուր վնասում | |
---|---|
Տեսակ | մահվան պատճառ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 584 |
ՀՄԴ-10 | N17 |
Acute kidney injury Վիքիպահեստում |