Երիկամային անբավարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Երիկամային անբավարարություն, որը հայտնի է նաև երիկամային հիվանդության վերջնական փուլ անվամբ, վիճակ, երբ երիկամները դադարում են կատարել իրենց ֆունկցիան[2]։Դա լինում է՝ սուր երիկամային անբավարարություն (արագ զարգացող) և խրոնիկական երիկամային անբավարարություն (դանդաղ զարգացող)[1]։ Որպես ախտանիշներ կարող են լինել ոտքերի այտուցը, հոգնացությունը, փսխումը, ախորժակի կորուստը կամ գիտակցության մթագնումը[2]։ Սուր երիկամային անբավարարության բարդություններից են ուրեմիան, հիպերկալեմիան կամ սրտի ծավալային գերբեռնվածությունը[3]։ Խրոնիկական անբավարարության բարդություններից են՝ սրտային հիվանդությունները, գերճնշումը կամ անեմիան[6][7]։
Երիկամային անբավարարություն | |
---|---|
Հեմոդիալիզի սարքավորում,որը օգտագործվում է երիկամի ֆունկցիան փոխարինելու համար | |
Տեսակ | Սուր երիկամային անբավարարություն, քրոնիկ երիկամային անբավարարություն[1] |
Պատճառ | Սուր։ հիպոտենզիա, միզուղիների խցանում, որոշ դեղամիջոցներ, ռաբդոմիոլիզ, and հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ.[1] Քրոնիկ։ Դիաբետ, գերճնշում, նեֆրոտիկ համախտանիշ, երիկամների պոլիկիստոզ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ոտքի այտուց, հոգնածություն, ախորժակի կորուստ, շփոթվածություն[2] |
Վնասում է | երիկամ |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
Հոմանիշներ | Երիկամային անբավարարություն,երիկամային հիվանդության վերջնական փուլ |
Ախտորոշում | Սուր։ Միզարտադրության քչացում, շճային կրեատինինի բարձրացում[3] Քրոնիկ:Կծիկային ֆիլտրացիոն արագությունը (ԿՖԱ) < 15[4] |
Բուժում | Սուր։ Կախված է պատճառից[5] Քրոնիկ։ Հեմոդիալիզ, պերիտոնեալ դիալիզ, երիկամի փոխպատվաստում[2] |
Բարդություններ | Սուր։ ՈՒրեմիա, հիպերկալեմիա, ծավալային ծանրաբեռնվածություն[3] Քրոնիկ։ Սրտային հիվանդություն, գերճնշում, անեմիա[6][7] |
Հաճախություն | Սուր։ Տարեկան 1000-ից 3-ը[8] Քրոնիկ:1000-ից 1-ը(ԱՄՆ)[4] |
Սուր երիկամային անբավարարության պատճառներն թերճնշումը, միզուղիների խցանումը, որոշ դեղամիջոցներ,ռաբդոմիոլիզը և հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշը[1]։ Խրոնիկական երիկամային անբավարարության պատճառներն են դիաբետը, գերճնշումը, նեֆրոտիկ համախտանիշը և երիկամների պոլիկիստոզը[1]։ Սուր երիկամային անբավարարությունը հաճախ ախտորոշում են հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են միզարտադրության քչացումը կամ շիճուկային կրեատինինի քանակի շատացումը[3]։ Խրոնիկական երիկամային անբավարարությունը ախտորոշում են հիմնվելով կծիկային ֆիլտրացիոն արագության(ԿՖԱ) վրա (15-ից փոքր) կամ էլ երիկամի փոխարինական թերապիայի անհրաժեշտությունը[4]։ Սա համարժեք է 5-րդ աստիճանի խրոնիկական երիկամային հիվանդությանը[4]։
Սուր երիկամային անբավարարության բուժումը հիմնականում կախված է առաջնային պատճառից[5]։ Խրոնիկական երիկամային անբավարարության բուժումը կարող է ներառել հեմոդիալիզը, որովայնային դիալիզը կամ երիկամի փոխպատվաստումը։ Հեմոդիալիզի ժամանակ օգտագործում են օրգանիզմից դուրս գտնվող սարք՝ արյունը ֆիլտրելու համար[2]։ Որովայնամզային դիալիզի ժամանակ հատուկ հեղուկը տեղադրվում է որովայնի խոռոչում և արյունը ֆիլտրվում է օրական մի քանի անգամ[2]։ Երիկամի փոխպատվաստման ժամանակ տեղադրում են ուրիշի երիկամը և անհրաժեշտ է իմունոդեպրեսանտների օգտագործում[2]։ Խորհուրդ է տրվում նաև սննդակարգին ուշադրություն դարձնել[2]։
ԱՄՆ-ում 1000-ից 3-ը տարեկան ունենում են սուր անբավարարություն[8]։ Խրոնիկականի տարածվածությունը կազմում է 1000-ից 1-ը[4][9]։ Սուր անբավարարությունը հաճախ դարձելի է, իսկ քրոնիկը անդարձելի[1]։ Համապատասխան բուժման պարագայում խրոնիկական հիվանդները կարող են շարունակել իրենց աշխատանքը[2]։