Երաժշտական հին գիմնազիա
From Wikipedia, the free encyclopedia
Երաժշտական հին գիմնազիա (բուլղար․՝ Стара музикална гимназия), ներկայումս լքված պատմական շինություն է Ռուսեում, Բուլղարիա, գտնվում է Բորիսով փողոց 33 հասցեում, որը ենթադրվում է դառնալ մշակույթի և արվեստի մասնավոր կենտրոն։
Շենքը կառուցվել է 1900-1901 թվականներին, Ռուսեի բողոքական համայնքի կողմից` գերմանական բողոքական դպրոցի, ինչպես նաև` դրա մանկապարտեզի ու մանկատան կողմից օգտագործելու նպատակով։ Միջոցներն ապահովվել են տեղի քահանա Թեոդոր Վանդերմանի կողմից։ Չորսհարկանի կառույցը նախագծվել է ճարտարապետ Ուդո Ռիբաուի կողմից և կառուցվել է ինժեներներ Թոդոր Տոնևի և Ներբախի վերահսկողությամբ։ Նախագծված է էկլեկտիզմի ոճով` նեոդասականության և նեոգոթիկայի համադրությամբ և հյուսիսեվրոպական ազդեցությամբ։
Գերմանական դպրոցը բացվել է 1905 թվականի հոկտեմբերի 5-ին և 1909 թվականին Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարվել է որպես Բիզնեսի միջնակարգ դպրոց։ Այնտեղ էին հաճախում ոչ միայն գերմանական գաղութի ընտանիքների, այլև` տեղի վաճառականների երեխաները։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1918 թվականի սեպտեմբերի 28-ին դպրոցը, որպես գերմանական սեփականություն, բռնագրավվել է Բուլղարիայի իշխանությունների կողմից։ Չնայած այն տուժել էր ռումինական կրակահերթերից, պատերազմից հետո այն վերականգնվել է և ծառայել է որպես ֆրանսիական Սբ. Ժոզեֆ արական դպրոցի, Պյոտր Բերոն ավագ դպրոցի (1935 թվականից սկսած), Պետական տեխնոլոգիական համալսարանի և մեքենաշինության դպրոցի շենք։ Այնուհետև այն սկսել է օգտագործվել Ռուսեի երաժշտական գիմնազիայի կողմից։ 1973 թվականին հայտարարվել է որպես մշակութային հուշարձան։
Մեծապես վնասվելով 1977 թվականի Բուխարեստի երկրաշարժից` շենքը լքվել է և ավերվել։ 2007 թվականի ապրիլին աճուրդով ձեռք է բերվել Բոբոկով եղբայրների կողմից։ Երկու եղբայրները նախատեսում են 1.000.000 եվրո ներդնել` շենքը վերականգնելու և այն մշակույթի և արվեստի կենտրոն դարձնելու համար։ Շինության կողքին է գտնվում Ռուսեի բապտիստական եկեղեցին։