Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (հապավում՝ ԵԱՀԿ, անգլ.՝ OSCE, անգլ.՝ Organization for Security and Co-operation in Europe) 1975 թվականին հիմնված տարածաշրջանային անվտանգության խոշորագույն կազմակերպություն, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։
Արագ փաստեր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Տեսակ ...
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն |
Երկիր | Ավստրիա |
Հապավում | OSCE, OSCE, ОБСЕ, OSZE, OSCE, OSCE, OSCE, OBWE, ОБСЄ, AGİT, OVSE, OSCE, OESS, ОЕБС, OEBS, АИХО, ETYJ, 欧安组织, 歐安組織, ESBO, EDSO, ОБСЕ, ЕАБХАБ, EBESZ, ԵԱՀԿ, ЕККУ, OSCE, OBSE, OESS, ΟΑΣΕ, OSKE, ЕҚЫҰ, EQIU, ەقىۇ, ეუთო, ÖSE, OSCE, אבש״א, OTSE, OSSE, OSCE, OSBE, OSSE, OSCE, YXHT, ЙХҲТ, ОБСЕ, OBSE, OVSE, ეუწო, ESLA, АБСЕ, ОССЕ, OVSE, OSCE, ATƏT և OSCE |
Նախորդող | Հելսինկիի եզրափակիչ ակտ |
Հիմնադրված | 1975 |
Գլխադասային գրասենյակ | Վիեննա, Ավստրիա[1] |
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և իսպաներեն |
Ղեկավար | Իվիցա Դաչիչ և Helga Schmid? |
Պարգևներ | |
Կայք | osce.org(անգլ.), osce.org/de/(գերմ.), osce.org/fr(ֆր.), osce.org/it(իտալ.), osce.org/ru(ռուս.), osce.org/ro/moldova(ռում.) և osce.org/bs/mission-to-bosnia-and-herzegovina(բոսն.) |
Փակել
Կազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։
Հակամարտությունները կանխելու և կարգավորելու հիմնական միջոցներն են՝
- Զինամթերքների տարածման վերահսկում
- Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
- Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
- Մարդու իրավունքների պաշտպանություն
- Դեմոկրատական ինստիտուտների ստեղծում
- Ընտրությունների մոնիտորինգ
- Տնտեսական և էկոլոգիական անվտանգություն
Բոլոր ԵԱՀԿ անդամ-երկրներն ունեն հավասար կարգավիճակ։