Եվրատեսիլ 2009 երգի մրցույթը եղել է «Եվրատեսիլի» 54-րդ մրցույթը։ Այն անց է կացվել 2009 թվականի մայիսի 12 մինչև մայիսի 16-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» երգով, ով հավաքեց ռեկորդակային 387 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Իսլանդիան ներկայացնող մասնակիցը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջան ներկայացնող դուետը։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երկրորդը մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը անցկացվել է մայիս 16-ին։