Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրատեսիլ 1974-ը Եվրատեսիլի պատմության մեջ եղել է 19-րդ մրցույթը։ Տեղի է ունեցել 1974 թվականի ապրիլի 6-ին Բրիգթոնում (Մեծ Բրիտանիա)։ Նախկին հաղթող Լյուքսեմբուրգը չէր կարող հյուրընկալել մրցույթը այն պատճառով որ արդեն 2 տարի անընդմեջ հյուրընկալել էր այն, իսկ մրցույթի ծախսերը իր վրա վերցրեց Մեծ Բրիտանիան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Ապրիլի 6, 1974 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | ![]() | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | ![]() | |||
Հաղորդավարներ | Katie Boyle? | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 17 | |||
Մասնակիցներ | ABBA, Gigliola Cinquetti?, Mouth & MacNeal?, Ireen Sheer?, Romuald Figuier?, Olivia Newton-John?, Tina Reynolds?, Kaveret?, Jacques Hustin?, Peret?, Մարինելա, Korni Grupa?, Carita Holmström?, Աննե-Կարինե Սթրյոմ, Bendik Singers?, Paulo de Carvalho?, Cindy & Bert? և Piera Martell? | |||
Առաջնելույթ | ![]() | |||
Մեկնել են | ![]() | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր ունի 10 ժյուրի ովքեր կարող են 1 ձայն տալ իրենց առավել դուր եկած երգին։ | |||
Հաղթական երգ | ![]() | |||
Զրո միավոր | Չի եղել | |||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/brighton-1974 |
1974 թվականին առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հունաստանը, իսկ այդ տարի հրաժարվեց Ֆրանսիան և այդպիսով մրցույթին մասնակցեց 17 երկիր։
Յուրաքանչյուր երկիր պետք է ունենար 10 ժյուրիի անդամ և նրանց մի մասը պետք է լինեին տղամարդ իսկ մյուս մասը կին։ Ժյուրիի անդամի նվազագույն տարիքը պետք է լիներ 16 տարեկան իսկ առավելագույնը 60, իսկ տարբերությունը մեծ և փոքր ժյուրիի տարիքների մեջ պետք է լիներ առնվազն 10 տարի։ Յուրաքանչյուր ժյուրի կարող էր գնահատել մեկ կատարում 1-ից 5 բալանոց համակարգով։
1974 թվականին հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող «ABBA» խումբը իր Waterloo երգով, այդ խումբը դարձավ ամենահայտնին մրցույթի պատմության մեջ։ Երկրորդ հորիզոնականը գրավեց Իտալիան ներկայացնող Ջիլոլա Չինկվետտին «Si» երգով, իսկ եռյակը եզրափակեց Նիդերլանդները ներկայացնող Mouth and MacNeal դուետը I see a star երգով։