From Wikipedia, the free encyclopedia
Արքայազն Եվգենի Նապոլեոն Նիկոլայ (շվեդ.՝ Eugen Napoleon Nikolaus, օգոստոսի 1, 1865[1][2][3], Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա - օգոստոսի 17, 1947[1][2][3], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), Ներքեի դուքս, Շվեդիայի թագավոր Օսկար 2-րդի և նրա կին Սոֆիայի չորրորդ և կրտսեր որդին։ 1894 թվականից Անդրեաս առաքյալի շքանշանի, իսկ 1904 թվականի հունվարի 21-ից՝ Նորվեգական առյուծ շքանշանի ասպետ է[4][5]։ Հայտնի է նաև որպես գեղանկարիչ, արվեստասեր և մեկենաս[6]։
Եվգենի Շվեդացի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1865[1][2][3] |
Ծննդավայր | Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1947[1][2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, մեկենաս, գծանկարիչ և նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Պաշտոն | հերցոգ և Hereditary Prince? |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Հայր | Օսկար III |
Մայր | Սոֆիա Նասուացի |
Prince Eugén, Duke of Närke Վիքիպահեստում |
Մասնավոր միջին կրթությունն ստանալուց հետո արքայազն Եվգենին 1885-1886 թվականներին Ուփսալայում՝ Վիլհելմ ֆոն Գեգերֆելդիի մոտ, ուսանել է գեղանկարչություն։ Այնուհետև՝ 1887-1889 թվականներին, Փարիզում աշակերտել է Լեոն Բոննային, Ալֆրեդ Ռոլ Ֆիլիպին, Անրի Ժերվեին, Պիեռ Պյուվի դը Շավանին:
Վերադառնալով Շվեդիա՝ իրեն ամբողջովին նվիրել է բնանկարչությանը։ Աշխատանքների մեծ մասը ոճով մոտ է իմպրեսիոնիզմին։ Սթոքհոլմից հարավ գտնվող Տյուրեսոյում, Էրգորդենում (Վեստերգյոտլանդ, իսկ 1930-ական թվականներից՝ Շվեդիայի հյուսիսում գտնվող Սկոնե նահանգի Էստերլեն բնակավայրում ամառային հանգստի ժամանակ արքայազն Եվգենին նկարել է բնապատկերներ՝ Սյոդերմանլենդի, Սթոքհոլմի և Մելարեն լճի տեսարաններով[7]։
Արքայազն Եվգենին հայտնի է ոչ միայն որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի խոշորագույն շվեդ բնանկարիչներից մեկը, այլև որպես մոնումենտալ գեղանկարչության վարպետ։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Քաղաքը ջրի վրա» (1917-1922)՝ Ստոկհոլմի քաղաքապետարանում, «Սպիտակ գիշեր» (1899), «Ամառ» (1904)՝ Ստոկհոլմի Նորայի դպրոցում (անգլ.՝ Norra Latin Grammar School), ինչպես նաև «Կիրունայի եկեղեցու սեղանի բեմը» որմնանկարները։
1899 թվականին նա այգի և դղյակ է գնել Վալդեմարսուդեում (շվեդ.՝ Waldemarsudde)՝ Սթոքհոլմի Յուրգորդեն կղզում։ 1905 թվականին ճարտարապետ Ֆերդինանդ Բոբերգի նախագծով (մոդեռն ոճով) այնտեղ կառուցել է իր ոստանը։ Տունը և արվեստի գործերի իր հավաքածուն արքայազնը կտակել է Շվեդիային։ Այժմ այն թանգարան է, որտեղ գտնվում է արքայազնի բնակարանը և 19-20-րդ դարերի շվեդական բնանկարչության լայն հավաքածու, որը ներառում է 3000 կտավ և Եվգենի արքայազնի գրաֆիկական ստեղծագործությունները։
Եվգենի արքայազնի աշխատանքները ցուցադրված են Շվեդիայի գլխավոր նկարչական միություններում, այդ թվում՝ Ստոկհոլմի ազգային թանգարանում և Գյոթեբորգի գեղարվեստական թանգարանում։
1945 թվականին՝ արքայազնի 80-ամյակի առթիվ, ստեղծվեց բարձր գեղարվեստական նվաճումների համար տրվող Արքայազն Եվգենիի մեդալը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.